«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Արտավազդ Սարգսյան

analitik.am

Ներկայացված է Տարվա վարչական շրջանի լավագույն  ղեկավար կատեգորիայում  D-1

Արտավազդ Արարատի Սարգսյանը ծնվել է 1980թ. նոյեմբերի 18-ին, Երևանում:

1987-1997թթ սովորել է Երևանի թիվ 185 դպրոցում:
1988-1993թթ սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
1997- 2001թթ սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետում, ստացել տնտեսագետ-հաշվապահ-ֆինանսիստի որակավորում, բակալավրի աստիճան՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:
2001- 2003թթ սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրայում, ստացել տնտեսագետի որակավորում, մագիստրոսի աստիճան՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:
2003թ. ուսումը շարունակել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրայում:
2006թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն <> թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: Բազմիցս մասնակցել է գիտաժողովների, սեմինարների և համաժողովների Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև հանդես է եկել փոքր և միջին բիզնեսի, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների զարգացման և հարկային համակարգի կառավարման վերաբերյալ զեկույցներով:

Արտերկրում անցել է մի շարք վերապատրաստումներ.

2005թ. <<Մարդկային ռեսուրսների կառավարում>> թեմայով /Յոկոհամա, Ճապոնիա/
2006թ. <<Մարդկային ռեսուրսների զարգացումը փոքր բիզնեսում>> թեմայով /Սոֆիա, Բուլղարիա/
2007թ. <<Արտադրական մարքեթինգ և գործարար կեպերի հաստատում>> թեմայով / Աթենք, Հունաստան/
2008թ. Եվրամիության TAIEX գործիքի շրջանակներում <<ՓՄՁ աջակցությունը>> թեմայով /Հռոմ, Իտալիա/
2009թ. <<Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի շրջանակներում աջակցության գործիքները>> թեմայով /Հանովեր, Գերմանիա/
2009թ. Եվրամիության նախագահության կողմից կազմակերպված <<Փոքր բիզնեսի դերը Եվրոպայում>> թեմայով /Ստոկհոլմ, Շվեդիա/
2009թ. Վիեննայի առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված <<Արտահանման խթանում>> թեմայով /Վիեննա, Ավստրիա/
2010թ. <<Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի շրջանակներում աջակցության գործիքները>> թեմայով /Բեռլին, Գերմանիա/:

2005-2010թթ աշխատել է <<Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն>> հիմնադրամում որպես ֆինանսական աջակցության ծրագրերի պատասխանատու, որակի կառավարող, գործադիր տնօրենի խորհրդական, գործադիր տնօրենի տեղակալ:
2005-2008թթ ընտրվել է Երևանի Աջափնյակ համայնքի ավագանու անդամ:
2009-2012թթ ընտրվել է Երևանի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2010-2011թթ աշխատել է <<Էյ- Ի-Ջի Սերվիս>> ընկերությունում որպես փոխտնօրեն, տնօրենի առաջին տեղակալ:
2011-2012թթ աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ:
2012թ. մայիսի 22-ին նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:

2011-ից Երևանի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի նախագահ է:
2011-ից Երկրապահ կամավորականների միության Աջափնյակի տարածքային ստորաբաժանման խորհրդի անդամ է:
2011-ից Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է:

2009-ին Երևանի Աջափնյակ համայնքի ավագանու որոշմամբ պարգևատրվել է պատվոգրով` որպես 2005-2008թթ Երևանի Աջափնյակ համայնքի ավագանու օրինակելի անդամ:

Պարգևատրվել է.  

 

2010թ. ՝ ԵԿՄ պատվոգրով,

2011թ. ` ԵԿՄ հուշամեդալով,

2011թ. ՝ ՀՀ ՊՆ <<ՀՀ Զինված ուժերի 20 տարի>> հոբելյանական մեդալով,

2012թ.՝ ԵԿՄ  <<5-րդ բրիգադ 20 տարի>> հոբելյանական մեդալով,

2013թ.՝  ԵԿՄ <<ԵԿՄ 20 տարի>> հոբելյանական մեդալով,

2013թ.՝ ԼՂՀ <<Մայրական երախտագիտություն>> հուշամեդալով:

ՀՀԿ խորհրդի անդամ է:

Ամուսնացած չէ:

Նույն շարքից