Ներկայացված է Տարվա լավագույն քաղաքապետ կատեգորիայում J-7
2013 թվականը համայնքի համար եղել է արդյունավետ ու ծրագրերի իրականացման տարի:
Այսպես`
1. Համայնքում կատարվել են փողոցների լուսավորության աշխատանքներ և այժմ համայնքի փողոցները լուսավորված են շուրջ 70 տոկոսով: 2014 թվականին նախատեսվում է շարունակել լուսավորության անցկացման մնացած աշխատանքները:
2. 2013 թվականին ձեռք են բերվել համապատասխան մեքենա-մեխանիզմներ: Դրանց միջոցով ներհամայնքային ճանապարհները պարերաբար լվացվել են:
3. Պետական ծրագրերի շրջանակներում հիմնովին նորոգվել են համայնքի երեք կարևոր նշանակություն ունեցող փողոցներ, վերանորոգվել են երկու բազմաբնակարան շենքերի տանիքներ:
4. Մանկապարտեզահասակ երեխաների պայմանները բարելավելու նպատակով վերանորոգվել են երկու խմբասենյակներ, շնորհիվ դրա աճել է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը:
5. Ամռան ընթացքում գործել է համայնքային լողավազան ,որտեղ իրենց հանգիստն են անցակացրել ինչպես համայնքի բնակիչները, այնպես էլ քաղաք այցելած հյուրերը:
6. Բարձր մակարդակով կազմակերպվել են մշակութային միջոցառումներ` համայնքը ճանաչվել է լավագույն քաղաքային մշակութային համայնք:
7. Արդյունավետ աշխատանքներ են իրականացվել համայնքում նոր կանաչ գոտիների ստեղծման ուղղությամբ:
8. Վերանորոգվել է 850 մետր երկարությամբ ոռոգման ջրագիծ:
9. Միջազգային համագործակցության շրջանակներում համայնքի ղեկավարը մասնակցել է Չինաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ,Ագրոտուրիզմի հեռանկարներըե թեմայով միջազգային ֆորումին:
10. Բյուջետային գործընթացն իրականացվում է բարձր մակարդակով. սեփական եկամուտների հավաքագրումն մշտապես կատարվում է 100 և ավելի տոկոսով:
11. Բարձր մակարդակով են կազմակերպվել համայնքում աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքները:
2014 թվականին շարունակվելու է համայնքի զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը համայնքի հեռանկարային զարգացման ծրագրին համահունչ:
Դավիթ Հարությունյանի կենսագրությունն այստեղ
Քվեարկել կարող եք այստեղ