«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ» կատեգորիայում

 

Քվեարկել կարող եք այստեղ


 

Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Հայաստանը:


Տարին իրոք բովանդակալից էր և ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում: Տեղի ունեցան մի շարք նշանակալից իրադարձություններ Երևանի ավագանու ընտրությունից մինչև ՄՄ-ի պայմանագրի ստորագրումը և մի շարք այլ կարևորագույն իրադարձություններ, որոնց զարգացումներն առավել տեսանելի կլինեն արդեն 2014թ.-ին: Տարին լի էր մի շարք գործընթացներով, և դրանք մեր երկրի համար ձեռքբերումներ էին թե ոչ՝ ժամանակը ցույց կտա:

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում երիտասարդների ակտիվությունը քաղաքական ոլորտում, արդյո՞ք Հայաստանում, անցնող տարում, քաղաքացիական հասարակության կայացման բնագավառում զարգացում տեղի ունեցավ:

 

Քաղաքացիական հասարակության կայացման գործում 2013թ.-ը վստահորեն կարող եմ գնահատել նախադեպը չունեցող: Միանշանակ է հասարակական այդ ակտիվության կիզակետում և գլխավոր մասնակիցները հենց երիտասարդներն էին: Մի շարք բնապահպանական և հասարակական միջոցառումներ՝ իրենց տեսակով բեկումնային էին, որով քաղաքացիական հասարակությունը թևակոխեց զարգացման նոր փուլ:

 

Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական սերնդափոխության տեմպը Հայաստանում, արդյո՞ք իշխանությունը նպաստում է քաղաքական սերնդափոխության իրագործմանը:


Քաղաքական սերնդափուխւթյունն ինքնին գլոբալ և ժամանակ պահանջող գործընթաց է: Անկախ նրանից իշխանությունները նպաստում, թե խոչընդոտում են դրան՝ այն կայանում է: Իհարկե կախված պետական վերաբերմունքից և մոտեցումներից, այն կարող է լինել արագ կամ ոչ այդքան: Այնպես որ քաղաքական սերնդափոխության յուրաքանչյուր մեսիջ ուղարկում է հենց երիտասարդ սերունդը, այն տեսանելի է հասարակության բոլոր շերտերին և, իհարկե, այն պետական չինովնիկների համար, ովքեր կամ չեն ցանկանում կամ չեն ուզում համակերպվել դրա հետ: Երիտասարդն ինքնին ռեֆորմիստ է, իսկ ցանկացած դրական ռեֆորմ անհրաժեշտություն է և՛ հասարակության, և՛ պետականության կայացման համար:


Ի՞նչ կմաղթեք գալիք տարում ՀՀ քաղաքացիներին և Հայաստանին:


Գալիք 2014թ.-ը բոլորիս համար թող լինի ձեռքբերումների և նախորդ տարում կիսատ մնացած գործերի դրական եզրահանգման տարի: Մեր երկրին՝ արտաքին և ներքաղաքական դրական զարգացումներ, Ժողովրդին համբերություն և ստեղծված դժվարին իրավիճակների հաղթահարում: Վահե Էնֆիաջյանի 2013թ.-ի հիմնական ձեռքբերումները և հետագա անելիքներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների Միությունը հանդիսանում է մեր երկրի ամենադինամիկ երիտասարդական կազմակերպությունը և իր ներգրավվածությամբ՝ մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ընթացող և երիտասարդներին վերաբերող բոլոր գործընթացներին: Տարին մեզ համար գերհագեցած էր թե՛ միջոցառումներով, թե՛ նախագծերով: Մեր կողմից կազմակերպված և մասնակցություն ունեցած ամբողջ հաշվետվությունն առկա է սոցիալական ցանցերում և տեսանելի հանրային լայն լսարանի համար, ի դեպ սոցիալական ցանցում ԲՀԿ Երիտասարդների Միությունն իր և՛ ակտիվությամբ, և՛ ներգրավվածությամբ առաջատարներից է և սոցցանցերն ակտիվորեն օգտագործվում են երիտասարդներին վերաբերվող խնդիրների բացահայտման, քննարկման և լուծումներ գտնելու համար: Չնայած որ 2013թ.-ին հաշված օրեր են մնացել՝ մեր ընթացիկ տարվա միջոցառումներն ու ծրագրերը դեռ չեն սպառվել և տարեմուտին ունենք մի քանի ավանդական դարձած միջոցառումներ և՛ անակնկալներ երիտասարդների, և՛ առհասարակ հասարակության լայն շերտերի համար: Իսկ 2014թ.-ին ԲՀԿ Երիտասարդների Միության գործունեությունն առավել է ընդարձակվելու՝ առավել մեծացնելով միջոցառումների քանակն ու ծավալը: Մենք մեր նպաստն ենք ունենում երիտասարդական և հասարակական կայացման, երիտասարդի ինքնագնահատականի բարձրացման և հասարակությունում՝ իր արժանի տեղը զբաղեցնելու գործում, իսկ սրանք առաջնահերթություններ են, որոնք արդիական են հայ երիտասարդի համար:

Նույն շարքից