Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն պատգամավոր» կատեգորիայում
Քվեարկել այստեղ
Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Հայաստանը:
2013 թվականի Հայաստանի ներքաղաքական կարևոր իրադարձություններն էին.
1. ՀՀ Նախագահի ընտրությունները և հետընտրական զարգացումները
2. Երևանի ավագանու ընտրությունները:
Արտաքին քաղաքական էական նշանակալի զարգացումներն են.
1.Եվրոասոցացման գործընթացի փոխարինումը Մաքսային միությանը անդամցելու քաղաքական հայտարարությունը ու ճանապարհային քարտեզի հաստատումը:
2.Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խզված, ոչինչ չտվող, սակայն վերսկսված հանդիպումը:
Ձեռքբերումները շոշափելի չեն, իսկ կորուստերը ցավալիորեն ակնհայտ, մասնավորապես նախագահական ընտրություններից հետո ստեղծվել էր փոփոխություններ կատարելու իրական հնարավորություն, որը չիրացվեց, առկա է սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացում, արտագաղթի տեմպերի աճ և այլն:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իշխանություն-հասարակություն կապը, արդյոք Հայաստանում անցնող տարում քաղաքացիական հասարակության կայացման բնագավառում զարգացում տեղի ունեցավ:
Ավելի է թուլացել իշխանություն հասարակություն կապը, գերակշռող է դարձել փոխադարձ անհանդուրժողականությունը և մեծացել է երկկողմանի անվստահությունը: Քաղաքացիական հասարակության ակտիվությունը առավելապես արտահայտվեց` տրանսպորտի գնի թանկացման, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և գազի համաձայնագրի հարցերի քննարկման ժամանակ:
Ի՞նչ կմաղթեք գալիք տարում ՀՀ քաղաքացիներին և Հայաստանին:
Պետությանս կմաղթեմ արժանապատվություն, իսկ ՀՀ քաղաքացիներին` հույս, հավատ և սեր եմ մաղթում: