«ԱՍ» մրցանակաբաշխություն 

«ԱՍ» մրցանակաբաշխություն

analitik.am

Դեկտեմբերի 27-ին «Անալիտիկ»  կենտրոնն ամփոփեց «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարվա լավագույն նախարար ճանաչվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, լավագույն փոխնախարար` սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, լավագույն պատգամավոր կոչմանն արժանացավ Արծվիկ Մինասյանը:


Տարվա ավագ և նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներ ճանաչվեցին համապատասխանաբար Հրանուշ Հակոբյանն ու Վահե Էնֆիաջյանը,  լավագույն հասարակական գործչի տիտղոսը կիսեցին Ռալֆ Յիրիկյանն ու Լևոն Սարգսյանը, լավագույն լրագրող անվանակարգում հաղթողը Վահե Ղազարյանն էր:


Վարչական շրջանի լավագույնի ղեկավարի կոչումը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանինն է, իսկ լավագույն մարզպետի տիտղոսը կիսեցին միանգամից 3 մարզերի` Արագածոտնի, Արմավիրի ու Արարատի մարզպետները:

 

Ակտիվ և բավականին բուռն  քվեարկության ողջ ընթացքում`

  • ամենաշատ ձայներ ստացել է սպորտի և երիտսարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
  • ամենադրական մեկնաբանությունները հնչել են Աբովյան քաղաքի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հասցեին:
  • ամենաթեժ պայքարը վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար անվանակարգում էր
  • ֆեյսբուքյան ամենամեծ ակտիվությունը  «Տարվա լավագույն մարզպետ»  կատեգորիայում էր:

 

 


Լուսանկարները` shamshyan.com

Նույն շարքից