«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Կայացավ «ԱՍ քաղաքական-հասարակական» մրցանակաբաշխությունը

analitik.am

Դեկտեմբերի 12-ին «Նացիոնալ» հյուրանոցում տեղի ունեցավ «Անալիտիկ»  կենտրոնի կազմակերպած  «ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխություն 2014»-ի մրցանակների հանձնման միջոցառումը: 

Հասարակության քվեարկության շնորհիվ տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ որոշվեցին, թե ովքեր են 2014-ի լավագույն քաղաքական և հասարակական գործիչները:

Մրցանակաբաշխության հանձնման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ «ԱՍ մրցանակաբաշխության»  հիմնադիր, «Անալիտիկ»  կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանը.

Անի  Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց, որ «Անալիտիկ»   կենտրոնն իր հիմնադրման օրվանից սկսած փորձում է նպաստել մեր երկրում պետականության ամրապնդմանը, ինչպես նաև տարբեր ոլորտների զարգացմանը: «ԱՍ քաղաքական- հասարակական» մրցանակաբաշխությունը «Անալիտիկ»    կենտրոնն իրականացրել է նաև նախորդ տարի,  մրցանակաբաշխության սկզբունքն ու նպատակը անաչառությունն ու օբյեկտիվությունն են, քանի որ  միայն այդպիսի մոտեցման արդյունքում հնարավոր կլինի խնդիրներին լուծումներ տալ:

«ԱՍ քաղաքական-հասարակական» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա էին ինչպես քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ՝  հասարակական գործիչներ, լրագրողներ, ովքեր կարևորում են Հայաստանում անաչառությունն ու օբյեկտիվությունը:

Այսպիսով, հասարակության քվեարկության արդյունքում  որոշվել է.

Տարվա լավագույն նախարար անվանակարգում

Երրորդ տեղում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Այս անվանակարգում երկրորդ տեղն է զբաղեցնում  ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Իսկ Տարվա լավագույն  նախարար է  ճանաչվում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Տարվա լավագույն պատգամավոր անվանակարգում

Երրորդ տեղն է  զբաղեցնում  անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը:

Երկրորդ տեղը զբաղեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Ռոբերտ Սարգսյանը:

Իսկ տարվա լավագույն պատգամավոր ճանաչվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Տարվա լավագույն մարզպետ անվանակարգում  

Երրորդ տեղում է  Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան:

Այս անվանակարգում երկրորդ տեղն է  զբաղեցնում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Իսկ տարվա լավագույն մարզպետ է ճանաչվում  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

 

Տարվա լավագույն քաղաքապետ անվանակարգում

Երրորդ տեղում  է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Այս անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցնում է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Եվ տարվա լավագույն քաղաքապետ է ճանաչվում  Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:

Վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար անվանակարգում 

Երրորդ տեղում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը

Երկրորղ տեղը զբաղեցրել է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը

Վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար է ճանաչվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:

Աշխատակազմի տարվա լավագույն ղեկավար

Այս անվանակարգում  երրորդ տեղում է Փառանձեմ Կարապետյանը՝ Արմավիրի մարզպետարան:

Երկրորդ տեղն   է  զբաղեցնում  Սերգեյ Մակարյանը՝ Երևանի քաղաքապետարան:

Իսկ աշխատակազմի տարվա լավագույն ղեկավար է ճանաչվում Գառնիկ Հայրապետյան՝  ՊՆ:

Տարվա լավագույն փոխնախարար անվանակարգում 

Երրորդ տեղը զբաղեցրեց  Սուրեն Կարայանը՝  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Երկրորդ՝ Արտաշես Նազարյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Տարվա լավագույն փոխնախարար ճանաչվեց  Վախթանգ Միրումյանը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ավագ սերնդի տարվա լավագույն քաղաքական գործիչ

անվանակարգում  երրորդ տեղը զբաղեցրեց   ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը 

Երկրորդ տեղում է  ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Ավագ սերնդի տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նոր սերնդի տարվա լավագույն քաղաքական գործիչ անվանակարգում

Երրորդ տեղը զբաղեցրեց ԲՀԿ պատգամավոր  Վահան Բաբայանը

Երկրորդ՝ տեղում է  Մեսրոպ Առաքելյանը

Նոր սերնդի տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց  Ալեն Սիմոնյանը՝

Տարվա լավագույն հասարակական գործիչ անվանակարգում

Երրորդ տեղը զբաղեցրեց  «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» տնօրեն Լենա Հալաջյանը

Երկրորդ տեղում է  «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման» ՀԿ նախագահ Կարեն Թումանյանը

Տարվա լավագույն հասարակական գործիչ ճանաչվեց  Զինվոր  համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Հասարակայնության հետ կապերի տարվա լավագույն  պատասխանատու անվանակարգում  

Երրորդ տեղը զբաղեցրեց  ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ  Անի Սմբատյանը

Երկրորդ՝ տեղը զբաղեցրեց ՀՀ ոստիկանության հասակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը

Տարվա հասարակայնության հետ կապերի լավագույն պատասխանատու ճանաչվեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը:

Տարվա լավագույն լրագրող անվանակարգում

Երրորդ տեղը զբաղեցրեց www.1in.am լրատվական կայքի լրագրող Սիրանույշ Պապյանը

Երկրորդ տեղը զբաղեցրեց Գալա հ/ը լրագրող Փայլակ Ֆահրադյանը

Տարվա լավագույն լրագրող ճանաչվեց Շանթ հ/ը լրագրող  Արտակ Հովհաննիսյանը:

Տարվա լավագույն քաղաքական վերլուծաբան անվանակարգում

Երրորդ տեղը  զբաղեցրեց Հրանտ Մելիք-Շահանզարյանը

Երկրորդ տեղում է Կարեն Քոչարյանը

Տարվա լավագույն քաղաքական վերլուծաբան ճանաչվեց  Արա Պապյանը:

Հայկական սփյուռքի տարվա լավագույն  գործիչ անվանակարգում

Երրորդ տեղը զբաղեցրեց  Վահագն Հովնանյանը

Երկրորդ տեղում է Սամվել Կարապետյանը

Հայկական սփյուռքի տարվա լավագույն  գործիչ ճանաչվեց Լևոն Հայրապետյանը:

Տարվա լավագույն դիվանագիտական առաքելություն անվանակարգում

Երկրորդ տեղը զբաղեցրեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան  Անրի Ռենոն

Առաջին տեղը ձայների հավասարությամբ  կիսեցին  ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը  և    ՌԴ դեսպան Իվան Վոլինկին:

Հատուկ մրցանակների արժանացան  2014 թվականին առավելապես ակտիվ գործունեություն ծավալած հասարականպաստ  և պետականամետ  գործիչները:

Տարվա ամենապատասխանատու պաշտոնյա  ճանաչվեց    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Տարվա լավագույն հաղորդաշար ճանաչվեց  Հանրային հեռուստաընկերության  «Նվիրյալները» հաղորդաշարը: Մրցանակը ստացավ  հայտնի լրագրող և ռեժիսոր, հաղորդման հեղինակ  Ցվետանա Պասկալևան:

Տարվա կին քաղաքական գործիչ ճանաչվեց  ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Տարվա ինտելեկտուալ պաշտոնյա ճանաչվեց   ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը:

Սպորտի ոլորտում գրանցած նվաճումների համար տարվա նվաճում անվանակարգին  արժանացավ  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Տարվա ամենահավասարակշռված քաղաքական գործիչ  ճանաչվեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Երևանում տուրիզմի զարգացումը խթանելու համար հատուկ մրցանակի արժանացավ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

Տարվա լավագույն ֆլեշմոբի համար մրցանակ ստացավ  Ինդիվիդում Քաստինգ Ստուդիոյի հիմնադիր Աշոտ Սարգսյանը:

Տարվա լավագույն մայրաքաղաքային նշանակության քաղաքաշինական նախագիծ  ճանաչվեց  Լենինգրադյան - Իսակով պողոտա ավտոմայրուղու նախագիծը, որի համար մրցանակ  շնորհվեց   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հասարակության վստահությունը վայելող տարվա քաղաքական գործիչ ճանաչվեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Տարածաշրջանային քաղաքականության տարվա լավագույն վերլուծաբան ճանաչվեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Տարվա ամենաակտիվ ՖԲ քաղաքական վերլուծաբան  ճանաչվեց  Լևոն Մութաֆյանը:

Իսկ Տարվա ամենապահանջված քաղաքական վերլուծաբան  քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Տարվա մարդ մրցանակը՝  հասարակական և քաղաքական ակտիվ գործունեության համար ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանին շնորհվեց:

 

 

Նույն շարքից