Առողջապահություն 

Պետական պատվերով մատուցվող ծառայությունները ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալներով

Պետական պատվերով մատուցվող ծառայություններն առաջին անգամ ամբողջությամբ ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալներով

 

Պետական պատվերի շրջանակում բժշկական ծառայություններ մատուցող հանրապետության բոլոր  ամբուլատոր պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպությունների կողմից 2017թ. մայիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքներն առաջին անգամ ամբողջությամբ ֆինանսավորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգով ներբեռնված տեղեկատվության և ամփոփ հաշվետվությունների հիման վրա։

Կարևոր է ընդգծել, որ ծրագրային ապահովման համակարգի փոփոխությունը չի անդրադարձել ֆինանսավորման սահմանված ժամկետների վրա։

Այսպիսով` կարող ենք փաստել, որ մեր երկրում պետական պատվերի  իրականացումն ամբողջությամբ արտացոլվում է էլեկտրոնային առողջապահական համակարգում, ինչը մի քանի անգամ բարձրացնում է գործընթացի թե՛ վերահսկելիությունը և թե՛ թափանցիկությունը։

Հիշեցնենք, որ Էլեկտրոնային առողջապահական համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, որի տվյալների  հիման վրա էլ իրականացվել է քաղաքացիների նույնականացումը և գրանցումը էլեկտրոնային համակարգում:

Նույն շարքից