Ռազմական 

Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվում

Այսօր՝ հունիսի 19-ին, Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվում: Մասնակից զինծառայողների թիվը հասնելու է 23 հազար, պայմանները մոտ են լինելու մարտականին:

Ինչպես հայտնում է թշնամական երկրի Պաշտպանության նախարարությունը, զորավարժությունները տևելու են մինչև հունիսի 24-ը:

Հայտնվում է նաև, որ զորավարժությանը մասնակցելու է ավելի քան 120 տանկ և զրահամեքենա, 180 հրթիռային համակարգ, ականանետեր, օդուժ և այլն:

Ավելի վաղ Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ էր անցկացրել Թուրքիայի հետ:

 

Նույն շարքից