Վերլուծական 

Ռուսաստանը Ուկրաինայի իրադարձությունների մասին միշտ ապատեղեկատվություն է տարածում. The New York Times

analitik.am

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ֆեյսբուքյան էջում, ապրիլի 15-ին գրել էր, որ ուկրաիանացիներն իրենք պետք է իրենց երկրում առաջացած խնդիրը լուծեն՝ առանց ինքնակոչերի, ազգայնականների և հանցագործների:

 

Այսպես սկսվեց հերթական օրը՝ էլի վիրավորանքներով, անարդարացի ագրեսիայով, ապատեղեկատվությամբ, որոնք դուրս են գալիս Կրեմլից և տարածվում ռուսական տարբեր հեռուստաալիքներով,- այս մասին գրում է The New York Times –ի լրագրող Դեվիդ Հերշենհորնը:

 

Մի խոսքով, կարելի է ասել, որ ռուսական լրատվամիջոցները կոչ են անում լուծում տալ Ուկրաիանական հարցին, որն իրենց պնդմամբ, առաջ է եկել Ուկրաինայի, ԵՄ-ի և Արևմուտքի պատճառով: Առանց որևիցե կասկածի, Ուկրաինայի նոր իշխանության մի քանի ներկայացուցիչեր և Արևմուտքը, նույնպես հաճախ ընկնում են Ռուսաստանի կողմից տարածված ապատեղեկատվության ծուղակը,- նշում է հեղինակը: Օրինակ ապրիլի 15-ին ամերկյան մամուլում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին ռուսամետ ցուցարաներ՝ ռուսական գնդացիրներով: Ռուսաստանին չի հուզում այն փաստը, որ ապրում ենք դեմոկրատական աշխարհում և ինչ-որ տեղեկություն տարածելուց առաջ, պետք է ճշտել դրա հավաստիությունը:

 

Հորշենհորնը համեմատում է ռուսական հեռուսաալիքների՝ Եվրոպայի, Ուկրաինայի մասին տարածած տեղեկատվությունը իրականության հետ և համեմատում դրանք ֆաշիստների  տարածած կեղտոտ հայտարարությունների հետ, որոնք տանում էին միայն դեպի պատերազմ ու արյունահեղություն:

 

Իսկ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մարկ Գալեոտին Ռուսաստանի գործողությունները Ղրիմում անվանում է սառը, սակայն շատ էֆեկտիվ:

Նույն շարքից