Վերլուծական 

Ինչքա՞ն է վաստակում ՌԴ Նախագահը

analitik.am

Ապրիլի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր և  ՌԴ վարչապետի աշխատավարձերը բարձրացնելու հրամանագիր ստորագրեց: Մայիսին նրա աշխատավարձը բարձրանում է 2.65 անգամ և նախագահը կսկսի ստանալ ամսեկան 570.000 ռուբլի:

 

Արդյոք այս աշխատավարձը շատ է, թե՞ քիչ և ինչքանո՞վ է  Պուտինի աշխատավարձը տարբերվում այլ երկրների նախագահների միջին աշխատավարձից: Տեսնենք, թե ի?նչ է ասում այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

 

«Վլադիմիր Պուտինի աշխատավարձի բարձրացումը արդարցի  է»-, այս մասին ասել է ՌԴ  Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝  Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի աշխատավարձերը  ամենացածրն են եղել մնացած բարձր պաշտոնյաների աշխատավարձերից, քանի որ վարչապետի և Նախագահի աշխատավարձերն այն ժամանակ չեն բարձրացել, երբ ընդհանուր աշխատավարձերի բարձրացում է  եղել:

 

Նշենք, որ անցած տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի ցածր աշխատավարձ է ստացել, քան նրա գործընկերներ Բարաք Օբաման և Սթիվեն Հարփերը: Պուտինի եկամուտներն ավելի քիչ են, քան Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնինը, Ֆրանսիայի նախագահ Օլանդինը և անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա մերկելը Պուտինից ավելի շատ է վաստակում:

 

Ստորև ներկայացված նկարում կարող եք տեսնել, թե ինչքան է ՌԴ Նախագահի միջին աշխատավարձի  և ՌԴ քաղաքացու միջին աշխատավաձի տարբերությունը:


 

 

 

 

Նույն շարքից