Վերլուծական 

Արևմուտքը ծրագրել է կործանել սլավոնական աշխարհը

analitik.am

Ավագ սերնդի մարդիկ ամեն ինչ հասկանում են, և նրանց այլևս ոչնչով չես զարմացնի, բայց մեր նոր սերունդը դեռ շատ բաներ պետք է հասկանա ու գիտակցի, քանի որ  մեզ սպասվում է տոտալիտար պատերազմ:  

 

Այսօր  համացանցի միջոցով ամեն ինչ արվում է, որպեսզի երիտասարդությունը կորցնի իրականությունը ճիշտ ընկալելու կարողությունը և սկսի հետևել  Արևմուտքին և վերջինիս  պրիմիտիվ արժեքներին: Եթե ուշադրություն դարձնենք, կնկատենք, որ այսօր համարյա բոլորը նայում են եվրոպական ֆիլմեր և ընթերցում հիմնականում  եվրոպացի գրողների ստեղծագործությունները:

 

 Այսօր նախկին ԽՍՀՄ երկրներում կատարվող իրադարձությունները պատահականություններ չեն, այլ Արևմուտքի գլոբալ ծրագրերի մի մասն են, որոնք ուղղված են սլավոն ժողովրդին կործանելուն և նախկին ԽՍՀՄ երկրներում խառնաշփոթ ստեղծելուն:

 

Այսպիսով՝ 80-ականների սկզբին  սովետական հետախուզությունը բացահայտեց «Հարվարդյան ծրագիրը», որն ուղղված էր ոչնչացնելու ԽՍՀՄ-ը : Այս ծրագիրը բաղկացած էր  հետևյալ քայլերից՝ վերակառուցում, ռեֆորմ և ավարտ: «Հարվարդյան ծրագրում» ասվում էր. «21-րդ դարասկզբին մարդկությանը սպառնում է  հումքային և էներգետիկ ճգնաժամ: Առաջին 5 տարում՝ 1985-1990 թվականներին կլինի վերակառուցում և դրա նպատակները հետևյալներն են.

 

 1. Համաձայնություն

 

 2. Պատերազմ սոցիալիզմի հաստատման համար

 

 3.  Ռեֆորմի նախապատրաստում

 
  Հաջորդ քայլը ռեֆորմն էր՝  1990-1995 թվականներ, որի նպատակներն էին.


 

1.Համաշխարհային սոցիալիստական համակարգի լիկվիդացում

 

2.Վարշավայի պայմանագրի լիկվիդացում

 

3.ԽՍՀՄ-ի լիկվիդացում

 

4.Հայրենասիրության ոգու լիկվիդացում

 

6.Ռեֆորմի՝  մեկ այլ առաջնորդի կողմից  ղեկավարում


 

«Հարվարդյան ծրագրի» հաջորդ քայլը ՝  «Ավարտ»-ը,  ներառում էր հետևյալ քայլերը.


 

1.Սովետական բանակի լիկվիդացում

 

2. Ռուսաստանի`  որպես պետության վերացում

 

3.Կապիտալիզմի ներդրում, այն է՝ ամեն ինչի համար պետք է վճարել

 

4. Մոսկվայում և Լենինգրադում խաղաղ ապրելակերպի վերացում

 

5. Հանրային սեփականության վերացում և մասնավոր սեփականության համակարգի ներդրում

 

Գաղտնիք չէ, որ Արևմուտքը Ռուսաստանին վերաբերում է որպես հումքային պաշարներ մատակարարող աղբյուրի: Արևմուտքը Ռուսաստանին վերաբեում է ոչ թե որպես ամբողջական պետության, այլ որպես  մի քանի փոքր պետությունների ամբողջության: Եվ այսօր Արևմուտքի կողմից գնում է Ռուսաստանը փոքր պետությունների վերածելու գործընթացը:

 

Ամերիկացիներն ունեն կոնկրետ թիվ ու նպատակ՝ պետք է  սպանեն 300 միլիոն սլավոնի, ինչպես այն ժամանակ Հիտլերը վարվեց հրեաների հետ:

 

Նրանք իրենց ծրագրում գրել են. «Ուկրաինացին կմտածի, որ ինքը պայքարում է ռուսների դեմ՝ իր երկիրը պաշտպանելու համար, և հենց այդ պայքարի արդյունքում էլ ուկրաինացին կհայտնվի մեզանից անմիջական կախման մեջ»:

 

 Արևմուտքը կարծում է, որ սլավոնները՝ ռուսները, ուկրաինացիները, բելառուսներն աշխարհի ամենաանհնազանդ ժողովորդն են, և նրանց պետք է կամ սանձել կամ էլ վերացնել: Սա ֆաշիզմի անմիջական դրսևորում է, որի նպատակն է համաշխարհային պատմությունից ջնջել սլավոն ժողովրդին:

 

Այժմ Արևմուտքի ծրագրերն իրականանում են՝  սլավորնները սպանում են սլավոններին, սակայն սլավոն ժողովուրդը պետք է շատ արագ գիտակցի այս փաստը և ամեն ինչ անի Արևմուտքի ծրագրերը խափանելու համար:    

Նույն շարքից