Վերլուծական 

Ինչպե՞ս են կործանում ազգը

analitik.am

Վերջին շրջանում Հայաստանում երիտասարդների մոտ կարելի է նկատել հայրենասիրության մակարդակի կտրուկ անկում, ինչի պատճառով էլ նրանք շատ արագ լքում են Հայաստանը, եթե որևէ բան չի ստացվում: Շատ դեպքերում մեզ թվում է, թե դա բնականոն է, բայց դրա կողքին մենք հասկանում ենք, որ բազմաթիվ երևույթներ ազդում են երիտասարդության ընդհանուր վիճակի վրա, և կարծես թե իշխանությունն էլ իր հերթին նպաստում է այդ բարձիթողի վիճակին: Աշխարհի կառավարման մեջ նախագահները կարծես թե գործադիր տնօրենի դեր են կատարում, իսկ իրական աշխարհի ղեկավարներին դժվար թե մեզանից որևէ մեկը դեմքով ճանաչի, ուստիև շատ դեպքերում իշխանությունը կամակատարի դերում է հայտնվում: Հայրենասիրության աստիճանի նվազման վերաբերյալ ցանկանում ենք ներկայացնել մի շատ հետաքրքիր հատված 80-ականների սկզբին սովետական հետախուզության կողմից բացահայտված «Հարվարդյան ծրագրից».


«Մենք շատ լավ գիտենք, որ ազգասիրությունը ուժեղացնում, ամրապնդում ու միասնական է դարձնում ազգին, սակայն ազգասիրության գաղափարն արդեն հնացել է և այլևս կարևոր դերակատարություն չունի: Այն մենք արդեն շփոթում ենք համամարդկային արժեքների հետ: Մենք թույլ չենք տա որևէ ազգի ազգասիրության գաղափարի հետևից գնալ, իր մեջ արթնացնել ազգային ոգին և դուրս գալ մեր հսկողության տակից: Այդպիսի ազգերին մենք կոչնչացնենք թրով և կրակով, ինչպես վարվեցինք Յուգասլավիայում, Սերբիայում և Իրաքում: Ազգային արժեքների փոխարեն մենք այդ ազգերին կկախարդենք հայրենասիրական ելևէջների խաբկանքով: Մենք թույլ չենք տա ոչ մի ժամանակակից տեխնոլոգիաների արտադրություն այդ երկրներում, որն էլ այդ ազգերին մեզանից անմիջական կախվածության մեջ կգցի: Այդ երկրների բժիշկների, ուսուցիչների, բանվորների, ինժեներների համար գոյատևման այնպիսի պայմաններ կստեղծենք, որպեսզի նրանք իրենք ցանկանան փախչել իրենց իսկ երկրից: Մեր գլխավոր սկզբունքն է. «Մենք այդ ազգերին կզրկենք երիտասարդությունից՝ կախարդելով նրանց սեքսով, ռոքով, բռնություններով, ալկոհոլով, թմրանյութերով, այսինքն կզրկենք այդ ազգերին իրենց երիտասրադությունից, որոնք էլ հենց այդ երկրների ապագան են: Հիտլերը հիմար երեխա էր, քանի որ նրա գործողությունները բաց ու թափանցիկ էին: Նա ստիպված եղավ հազարավոր մարդկանց վառել ու սպանել, կրակել և այլն:


Իսկ մենք գործում ենք խորամանկորեն, մենք այդպիսի հետքեր չենք թողնի: Մենք ազգերի մեջ վախ կսփռենք, վախ՝ կյանքի հանդեպ, որը ոչ մի արժեք չի ունենա, վախ աշխատատեղի հանդեպ, որն ամեն րոպե հնարավոր է կորցնել, վախ ապագայի հանդեպ»: Մեր ձեռքերում կլինեն միայն այդ ազգերին հսկելու համար նախատեսված թելերը, որոնք կապված են այդ ազգերի առաջնորդների ձեռքերից և մենք այդ թելերը կշարժենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, որպեսզի կարողանանք մեր փառահեղ ծրագրերն իրականություն դարձնել»:


Ահա այսպիսին են եվրոպական արժեքները, որոնց մեր երիտասրադությունը հետևում է կուրորեն և ամեն ինչ անում, որպեսզի այդ արժեքները հաստատվեն նաև մեր երկրում: Մեր երիտասարադությունը պետք է գիտակցի և գնահատի մեր ազգային արժեքներն ու ամեն ինչ անի, որպեսզի դրանք հաստատուն կերպով կիրառելի և գնահատելի դառնան բոլորիս կողմից: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր ազգից իսպառ դուրս գա դարեր շարունակ մեր ազգի գլխավոր թշնամին դարձած օտարամոլությունն ու լրջորեն մտածենք մեր ազգի բարեկեցիկ ու լուսավոր ապագա ստեղծելու ուղղությամբ: Միասնական լինենք և հետամուտ լինենք որպեսզի արևմուտքի պրիմիտիվ ու վնասակար «արժեքներն» իսպառ վերանան մեր երկրից, մեր մտածելակերպից ու մեր առօրյայից: Եվ վերջապես չմոռանանք, որ մեր երկրի, մեր հայրենիքի ապագան մեր երիտասրադներն են, իսկ մեզ հարկավոր է լուսավոր, գեղեցիկ, ազատ ու արևոտ ապագա:

Նույն շարքից