Վերլուծական 

Ուկրաինան կդառնա ԱՄՆ-ի շնիկը. Մայք Ուիթնի

analitik.am

Veracity Voice համացանցային պարբերականում ամերիկացի կոմունիստ Մայք Ուիթնին Ուկրաինայի արևելքում կատարվող իրադարձությունների համար պատասխանատու է համարում ԱՄՆ կառավարությանը:

 

Ուիթնին մեջբերում է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը. «Մենք կոչ ենք անում եվրոպական մայրաքաղաքաներին և ԱՄՆ-ին կատավող իրադարձություններին գնահատական տալ և կոչ ենք անում մտածել նրանց, ովքեր ավիացիա են կիրառում բնակելի տարածքներում»:

 

 

Ուիթնին գրում է, որ Վաշինգտոնը որևէ արձագանք չտվեց այս կոչին, չնայած կասկած չկա, որ Օբամայի ադմինիստրացիան ուղիղ կապ ունի պայթյունների կազմակերպման հետ. «ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրեննանը և փոխնախագահ Ջո Բայդենը Կիևում են եղել Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի կողմից նշանակված հատուկ օպերացիայի շրջանակներում իրականացված անկարգություններից մի քանի ժամ առաջ:

 

Ավելի շուտ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց, որ կորցրել է իրավիճակի նկատմամբ հսկողությունը, և ուժային կառույցներն ընդունակ չեն օպերատիվ հսկողության տակ վերցնել իրավիճակը Դոնեցկում և Լուգանսկում»: Նա նկատի ուներ այն, որ ուկրաինական զորքերը հրաժարվում են հարձակվել իրենց հայրենակիցների վրա:
«Միակ խումբը, որը պատրաստ է կատարել Վաշինգտոնի ցանկությունը՝ նեոնացիստներն են, ովքեր Ամերիկա-Ռուսաստան պատերազմում Օբամայի դաշնակիցներն են», - գրում է Ուիթնին:
Միջազգային արժութային հիմնադրամի կողմից Ուկրաինային հատկացվող ֆինանսավորումն էլ Ուիթնին բնորոշում է հետևյալ կերպ. «ՄԱՀ-ն ուղղակի գործում է Սպիտակ տան թելադրանքով: Օբաման ցանկություն ունի Ռուսաստանին ներքաշել երկարատև քաղաքացիական պատերազմի մեջ, ինչը Ուկրաինային կդնի նույն իրավիճակում, ինչ Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում և հիմա արդեն Սիրիայում է»:

 

Ուիթնիի կարծիքով հենց ԱՄՆ պետական ապարատն է պատասխանատու Ուկրաինայում կատարվող դեպքերի համար, ինչի մասին վկայում է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորիա Նուլանդի և Կիևում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայատի միջև տեղի ունեցած գաղտնազերծված հեռախոսազրույցը, որում խոսվում էր այն մասին, թե ուկրաինական ընդդիմության ղեկավարներից ով պետք է հայտնվի երկրի նոր կառավարության կազմում:

 

«Պուտինը Ժնևյան հուշագիրը կնքելուց մի քանի ժամ անց չի խախտում այն՝ Ուկրաինայի արևելքում անկարգություններ հրահրելով, Պուտինը չի շրջափակել Ուկրաինայի քաղաքաները զորքերով, Պուտինը չի անջատել ջրամատակարարումը, նա չի տվել ուղղաթիռներին արձակման հրամանը, նա չի ահաբեկել տեղի բնակչությանը. Այս ամբողջն Օբամայի «ֆաշիստական խունտայի» գործն է», -գրում է լրագրողը:

 

Ուիթնիի կարծիքով Օբաման միայն օգտագործեց Ժնևյան համաձայնագիրը, որպեսզի ժամանակ շահի զինվորական տեխնիկան և զորքերը Լեհաստան և Բալկաններ տեղափոխելու համար, և հենց Օբաման Անգելա Մերկելին կանչեց Վաշինգտոն, որպեսզի տպավորություն ստեղծի, թե իբր Եվրոպան միավորվել է ԱՄՆ-ի հետ՝ Ռուսաստանի հետ պատերազմելու նպատակով. «Ինչի՞ է ուզում Օբաման հասնել, ի՞նչ կլինի Ուկրաինայի հետ, եթե Վաշինգտոնը դադարի օգտագործել այն գեոպոլիտիկ խաղերի համար » -հարցնում է Ուիթնին:

 

Ուիթնին վստահ է, որ Օբաման շարունակում է ԱՄՆ նախորդ նախագահ Ջորջ Բուշի գործը՝ անելով ուկրաինացիների և ռուսների հետ նույն բանը, ինչ Բուշն էր անում շիիտների և սուննիները հետ Իրաքում: Օբամայի նպատակն է ստեղծել չկայացած ֆաշիստական պետություն, որը կհետևի Վշինգտոնի հրահանգներին և ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա՝ մշտական պրովոկացիների և պատերազմների միջոցով: Ուկրաինան կդառնա «Վաշինգտոնի շնիկը Արևելքում՝ հեռացնելով Ռուսաստանին խոշոր գումարային հոսքերից և խանգարելով վերջինիս մուտքը ԵՄ տնտեսություն», - գրում է Ուիթնին:

 

Այս կերպ ԱՄՆ-ն ձգտում է խցկվել Եվրասիա և հաջորդող հարյուրամյակում դառնալ աշխարհի հզորագույն պետությունը:

Նույն շարքից