Վերլուծական 

ՀՀ ներմուծված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների ծավալը զգալի աճել է

analitik.am

Այս տարվա հունվար-մարտին Հայաստան ներմուծված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի ծավալը, 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 46.6 %-ով աճել է՝ կազմելով մոտ 89, 6 մլն ԱՄՆ դոլար:

 Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ):

 

Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 974,5 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որը 0,2 %-ով գերազանցում է 2013 թվականի հունվար-մարտի ցուցանիշը: Այս տարվա հունվար-մարտին աճել է նաև կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքի ներմուծման ծավալը՝ 16.3 %-ով, կաշվի հումքի, կաշու, մորթու և դրանցից պատրաստված իրերի ծավալը՝ 21.9 %-ով, քարից, գիպսից, ցեմենտից պատրաստված իրերի ծավալը՝ 12.9 %-ով, պլաստմասսայի և դրանցից իրերի, կաուչուկի ու ռետինե իրերի ծավալը՝ 1.9 %-ով, թղթի և թղթից իրերինը՝ 4.7 %-ով, մանածագործական իրերինը՝ 11.4 %-ով, կոշկեղենինը, գլխարկներինը, հովանոցներինը՝ 3.3 %-ով, ոչ թանկարժեք մետաղներինն և դրանցից պատրաստված իրերինը՝ 7 %-ով, մեքենաներինը, սարքավորումներինը և մեխանիզմներինը՝ 12.9 %-ով, վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներինը՝ 10.9 %-ով, սարքերինը և ապարատներինը՝ 10 %-ով, տարբեր արդյունաբերական ապրանքներինը՝ 15.4 %-ով:


Նույն ժամանակահատվածում, սակայն, նվազել են հետևյալ ապրանքների ներմուծման ծավալները՝ բուսական ծագման արտադրանք (21,3 % ), կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր (45,4 %), պատրաստի սննդի արտադրանք (16,1 % ), հանքահումքային արտադրանք (11,9 %), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (3 %), փայտ և փայտյա իրեր (20,9 %), արվեստի ստեղծագործություններ (15,6 %): Ներմուծման ընդհանուր ծավալի մեջ զգալի տեղ են զբաղեցնում. հանքահումքային արտադրանքը (ավելի քան 221, 38 մլն դոլար) քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը (ավելի քան 70, 68 մլն դոլար) թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերը (մոտ 89, 6 մլն դոլար) մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները (մոտ 112, 22 մլն դոլար) վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները (ավելի քան 90, 24 մլն դոլար):

 

 

Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալի մեջ ևս ամենամեծ տեղը զբաղեցնում է հանքահումքային արտադրանքը՝ ավելի քան 93 մլն դոլար: ԱՎԾ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ըստ առևտուր անող երկրի՝ այս տարվա հունվար-մարտին Հայաստան ներմուծված ապրանքների ամենամեծ ծավալը Ռուսաստանից է ՝ ընդհանուրի 20.1%-ը: Այս առումով երկրորդում Վրաստանն է՝ 10.4%, երրորդում՝ Արաբական Միացյալ Էմիրություններն են՝ 7.2%, չորրորդում ՝ Շվեյցարիան՝ 7 %: Նկատենք, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստան ապրանք չի ներմուծվել Թուրքմենստանից, բայց ՀՀ-ից դեպի նշված երկիր է արտահանվել ավելի քան 2, 35 մլն դոլարի ապրանք:


Այդ տարվա հունվար-մարտին Հայաստանից կատարված արտահանման մասին՝ այստեղ:

 

Սեդա Հերգնյան

Նույն շարքից