Վերլուծական 

Սեփական ժողովրդի թշնամին

analitik.am

Երկու տարի առաջ, մայիսի 15-ին Ֆրանսուա Օլանդն իր նախագահական երդումը տվեց Ելիսեյական պալատում: Այս երկու տարիների ընթացքում Ֆրանսիայի տնտեսության վիճակը հասցրել է վատանալ, հասարակության շրջանում բողոք է հասունանում, իսկ Օլանդը դարձել է ժողովրդի շրջանում ամենացածր վարկանիշն ունեցող նախագահը:

 

Երբ նա դարձավ Նախագահ, նրա վարկանիշը 61 տոկոս էր, աշնան սկզբին նրան հավատում էր քաղաքացիների 43 տոկոսը, 2012-ի վերջերին ընդամենը՝ 38-ը: Այժմ Օլանդի իշխանությունից դժգոհ է ֆրանսիացիների 86 տոկոսը, քանի որ Օլանդն իր վարած սխալ քաղաքականության արդյունքում կորցնում է Ֆրանսիայի քաղաքացիներին. շատ քաղաքացիներ հրաժարվել են Ֆրանսիայի քաղաքացիությունից և բնակություն հաստատել այլ երկրներում:

 

Օլանդի խնդիրներն առաջացան այն ժամանակ, երբ նա պաշտոնապես ստանձնեց Ֆրանսիայի նախագահական աթոռը և չկատարեց տված նախընտրական խոստումները: Նրա նախընտրական խոստումներից մեկը մեծահարուստների եկամտահարկի մինչև 75 տոկոս բարձրացումն էր: Սա կարող էր դուր գալ աղքատներին, բայց ոչ հարուստ խավին: Այդ պատճառով էլ հայտնի դերասան Ժերայր Դեպարտիեն տուն գնեց Բելգիայում՝ խուսափելու համար եկամտահարկերից և, ի վերջո, հրաժարվելով Ֆրանսիայի քաղաքացիությունից, տեղափոխվեց Ռուսաստան՝ մշատական բնակություն հաստատելու նպատակով:

 

 Դերասանի այս քայլը միանշանակ չընդունվեց ֆրանսիական հասարակությունում և մեծ դժգոությունների պատճառ դարձավ: Հասարակության շրջանում ավելի մեծ զայրույթի բողոք առաջացավ, երբ Օլանդը որոշեց օրինականացնել միասեռականների ամուսնությունը: Մայիսի 21-ին հայտնի հրապարակախոս Դոմինիկ Վեները եկեղեցու առջև ինքնասպան եղավ՝ այդպես արտահայտելով իր անհամաձայնությունը նախագահի իրականացրած քաղաքականության նկատմամբ: Նրա վարկանիշը նաև ընկավ կնոջ հետ տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով, երբ նա դավաճանեց կնոջը և նրանք բաժանվեցին: Չէ՞ որ Օլանդն ինքն էր քննադատում Սարկոզիին նմանատիպ միջադեպի համար:

 

Այս ամեն ինչից կարելի է վստահորեն եզրակացնել, որ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրություններում Օլանդը հաղթելու որևիցէ շանս չունի, քանի որ նրան Ֆրանսիայի ժողովուրդն այլևս չի վստահում: Ֆրանսիան մոտ ապագայում միանշանակ կունենա նոր Նախագահ և, ամենայն հավանականությամբ, ընտրություններում հաղթանակը կլինի «Ազգային ճակատ» կուսակցությանը:

Նույն շարքից