Վերլուծական 

Սուպերմարկետների վիճակը Երևանում. Մոսկվիչկա

«Անալիտիկ» կենտրոնը ուսումնասիրությունների շարք է սկսել բիզնես հատվածում գործող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների որակի հետ կապված թերությունների վերհանման, ինչպես նաև առավելությունների խրախուսման նպատակով:


ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց միջոցները ծախսելու դեպքում համոզված լինել, որ ստանում են կամ ստանալու են համարժեք ծառայություն կամ ապրանքներ:


«Անալիտիկ» կենտրոնը երկարատև ժամանակ փորձեց պարզել Երևանում գործող սուպերմարկետների գործունեության արդյունավետություն, ինչի նպատակով analitik.am կայքում դրվել էր հարցում՝ ո՞րն է լավագույն սուպերմարկետը վերնագրով:


Հարցման արդյունքներն ամփոփվեցին 21.05.2014թ.-ին:


Մոսկվիչկա սուպերմարկետը 1-ին տեղում էր 14512 ձայնով: Ստորև ներկայացնում ենք Մոսկվիչկա սուպերմարկետի վերաբերյալ խմբագրություն եկած նամակներից մի քանիսի բովանդակությունը:



«Ես շատ գոհ եմ Մոսկվիչկա սուպերմարկետի թե սպասարկումից, թե ապրանքներից: Ափսոս քաղաքի բոլոր թաղամասերում չկա Մոսկվիչկան, քանի որ միակ սուպերմարկետը, որտեղից կարող ես գնումներ կատարել և վստահ լինել, որ գնում ես թարմ և չկեղծված ապրանք, Մոսկվիչկան է»:


Մ. Ասատրյան


«Գրեթե միշտ գնումներ եմ կատարում Մոսկվիչկա սուպերմարկետից, շատ գոհ եմ, քանզի այն, ինչ այլ տեղ չես կարող գտնել, Մոսկվիչկայում հաստատ կա և ամենակարևորը մաքուր արտադրանք է: Շատ գոհ եմ մասնավորապես մսի, բանջարեղենի որակից, կոնֆետների տեսականուց, մի խոսքով, սիրում եմ Մոսկվիչկան: աշխատակիցներն էլ շատ բարեհամբույր և գրագետ են, ի տարբերություն այլ սուպերմարկետների»:


Կ. Շաբոյան



«Մոսկվիչկա սուպերմարկետի մասին կարող եմ ասել, որ այն շատ մաքուր է, մթերքներն ու ապրանքները բավականին ստերիլ պայմաններում են դրված, աշխատակիցների սպասարկման որակը գերազանց է, միակ թերությունը գների մի փոքր թանկությունն է, սակայն դա արդարացված է իրենց բարձրակարգ սպասարկման և գերազանց որակի հաշվին» :


Լ. Հարությունյան




Ստորև ներկայացնում ենք նաև նախորդ հրապարակումները՝


Երևան Սիթի


ՍԱՍ

Նույն շարքից