Վերլուծական 

Գնային համեմատություն «ՍԱՍ »-ում, «ԿՐՊԱԿ»-ում և «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-ում

analitik.am

Ինչպես տեղեկացրել ենք, «Անալիտիկ» կենտրոնը ուսումնասիրությունների շարք է սկսել բիզնես հատվածում գործող կազմակերպությունների մատուցած ծառայությունների և ապրանքների որակի հետ կապված թերությունների վերհանման, ինչպես նաև՝ առավելությունների խրախուսման նպատակով: Այս անգամ որոշեցինք անդրադառնալ Երևանում գործող 3 սուպերմարկետների՝ «ՍԱՍ»-ի, «ԿՐՊԱԿ»-ի և «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ»-ի գնային քաղաքականությանը՝ պատհականության սկզբունքով ընտրելով մի քանի ապրանքներ:

 

Մեր թղթակիցը  վերջին 10 օրում նշված սուպերմարկետներից գնել է որոշ ապրանքներ, որոնք ներառվում են տանտիկինների ամենօրյա առևտրի մեջ: Մենք համեմատել են, թե նույն ապրանքը այս երեք սուպերմարկետներից յուրաքանչյուրում ինչ արժե: Հաշվի առնելով այն, որ սուպերմարկետներում հաճախ զեղչեր և ակցիաներ են լինում, ընտրել ենք այն ապրանքները, որոնց գները նշված օրերին այս երեք սուպերմարկետներում զեղչված չեն եղել:


Այսպիսով՝  մեր փոքրիկ հետազոտության արդյունքում պարզել ենք, որ, օրինակ, 200գ «Անկոր» կարագը «ՍԱՍ»-ում 90 դրամով ավելի թանկ է, քան մնացած երկուսում.




Նշենք, որ հացի դեպքում երեք սուպերմարկետներում գները էապես չէին տարբերվում, նույնը՝ գազավորված ըմպելիքների դեպքում: Բնականաբար նշված սուպերմարկետներում ապրանքատեսականին տարբեր է, ուստի՝ տարբեր են նաև դրանց գները: Օրինակ՝ թռչնամսի դեպքում: Տնտեսական ապրանքների գնային ուսումնասիրություն ը կներկայացնենք հաջորդ նյութում:

 

Իսկ վերոհիշյալ գների վերաբերյալ համեմատություններն ու մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:


«Անալիտիկ» կենտրոն

 

 

Նույն շարքից