Վերլուծական 

Միջոցներ կան նոր մեքենաներ գնելու համար, բայց աշխատավարձների բարձրացման համար՝ ո՞չ

analitik.am

ՀՀ նախագահին ուղեկցող ոստիկանության հատուկ գումարտակի մեքենաները՝ 2012թ-ի Toyota Corolla, փոխարինվել են 2014թ.-ի Toyota Corolla-ներով այն դեպքում, երբ այդ մեքենաների վարորդների աշխատավարձն այնքան ցածր է, որ ոմանք գերադասում են աշխատանքից դուրս գալ և արտագաղթել:


Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մի շարք ոստիկաններ աշխատանքից դուրս են եկել և մեկնել երկրից՝ աղքատիկ աշխատավարձի պատճառով: Եթե ֆինանսական միջոցներ կան թարմ մեքենաներն ավելի նորերով փոխարինելու համար, ապա աշխատավարձների բարձրացման համար ինչո՞ւ միջոցներ չկան, առավել ևս, որ աշխատավարձների բարձրացման դեպքում օգտվում է ոչ միայն տվյալ աշխատողն ու իր ընտանիքը այլ նաև պետական բյուջեն՝ հարկերի մասով:


Մեքենաների փոխարինումն այդքան էլ հրատապ չէր այս պահին, երբ երկրում սոցիալ-տնտեսական բավականին ծանր պայմաններ են, և շատ ավելի կարևոր է աշխատողների՝ մասնավորապես պետական համակարգի ցածր և միջին օղակներում ներգրավվածների, ֆինանսական դրությունը, սակայն ինչպես տեսնում ենք մեր պետական այրերի համար ավելի կարևոր է նոր մեքենաներով շրջելը, քան այդ մեքենաները վարող մարդկանց սոցիալական վիճակը, առավել ևո, որ վերջիններիս սոցիալական վիճակի բարելավումից իրենք որևէ շահ չեն ունենալու, իսկ մեքենաների դեպքում բավականին մեխանիզմներ կան, որ բացի ավելի հարմարավետ երթևեկելուց կարելի է նաև ֆինանսական օգուտներ էլ քաղել:


Ցավալի է...

Նույն շարքից