Կայացել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է խորհրդի 10 անդամից 9-ը։
Բացելով նիստը` խորհրդի նախագահ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, որում ընդգրկված էր մեկ հարց. «ՀՀ առողջապահության նախարարության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելու համար թեկնածուի առաջադրում»:
Հարցի քննարկումից հետո խորհրդի անդամների ձայների 8 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ խորհուրդը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Գարուշ Հովհաննիսյանի թեկնածությունը:
Նիստի արձանագրությունն այստեղ