Վերլուծական 

ԱՄՆ օլիգարխաներն Օբամայի հրաժարականին են պատրաստվում. Ինչո՞ւ

Բարաք Օբաման պատերազմ է հայտարարել ամերիկյան կորպորացիաներին, և փաստ չէ, որ այժմ նա կկարողանա նախագահի պաշտոնին մնալ մինչև 2016թ-ը: 

Վերջերս հանրապետականների առաջնորդ Ջոն Բոները հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ Օբամային՝ նա ԱՄՆ արդարադատությունից պահանջեց դատապարտել Օբամային լիազորությունները չարաշահելու համար: Սպիտակ Տան ներկայացուցիչները կարծում են, որ այս գործընթացն իմպիչմենտի նախանշան է: Կարծիք կա, որ այս կերպ ամերիկյան օլիգարխները պատժում են Օբամային՝ ամերիկյան տնտեսությունն  ապաօֆշորիզնելու   փորձ անելու  համար:

 

Ի՞նչն է կոնֆլիկտի հիմքը: Հանրապետականները Օբամայի դեմ հայցը պատրաստում են ԱՄՆ Ներկայացուցչական պալատի անունից: Անցյալ շաբաթ համապատասխան հանձնաժողովը հայցի պատրաստման գործընթացին կողմ քվեարկեց: Հանրապետականները ցանկանում են, որ դատարանն անօրինական ճանաչի Օբամայի տված «մի քանի հազար» հրամանները և դատապարտի նրան ամերիկյան պառլամենտի որոշումներն անտեսելու համար: 

 

Եթե հայցը հասնի իր նպատակին, ապա Օբամայի թշնամիները բավականին հզոր լծակ կստանան իմպիչմենտն իրագործելու համար: Իմպիչմենտի ուղղակի պահանջը դժվար թե հաջողության հասներ, բայց լիազորությունները չարաշահած նախագահին ժամանակից շուտ պաշտոնաթող անելը բավականին իրատեսական է, չնայած որ նորից հեշտ չէ:

 

Մինչ հանրապետականները պնդում են, որ դատարանի որոշումն իրենց հետաքրքրում է բացառապես արդարության հաստատման և օրինականության վերահաստատման համար, Սպիտակ Տան ներկայացուցիչներն  ուղիղ հայտարարում են, որ վերջնական արդյունքն իմպիչմենտն է լինելու:  Օբամայի գլխավոր խորհրդական Դեն Պֆայֆերը The Hill մասնագիտական ամսագրին ասել է, որ Սպիտակ Տունը  շատ լուրջ է ընդունում իմպիչմենտի հեռանկարը:

 

Ինչը՞ կարող էր ստիպել հանրապետականներին այսչափ շտապել և այսքան անսովոր մեթոդներ օգտագործել նախագահի հետ պայքարում, առավել ևս, որ Օբաման այլևս չի կարող առաջադրվել և նրա իշխանության ավարտին  այդքան էլ երկար ժամանակ չի մնացել:

Հայցի նախաձեռնողները մատնանշում են, որ Օբաման իր հրամաններով խախտել է Կոնգրեսի կողմից ընդունած օրենքները՝ ներգաղթի, առողջապահության և բյուջետային քաղաքականության մասով: Սակայն հանրապետականների պահանջներն  ուշադիր կարդալիս  դժվար է չնկատել, որ իրականում այլ պատճառ կա, և այն շատ ավելի ծանրակշիռ է: Շատ հավանական է, որ պատճառը տնտեսության ապաօֆշորացման փորձն է: Օբամայի վարչակարգն ամեն ինչ անում է այդ գործընթացը սկսելու համար, չնայած Սենատի և Կոնգրեսի դիմադրությանը:

 

Օբաման հասարակության առջև  վերջերս կայացած ելույթի ժամանակ փնովեց այն կազմակերպություններին, որոնք խուսափում են հարկերից՝ իրենց գլխավոր  գրասենյակները և հոլդինգային կազմակերպությունները  ֆորմալ օֆշորային գոտի կամ ավելի ցածր հարկային պարտավորություններ  առաջարկող  երկիր տեղափոխելով:

 

ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ նման կազմակերպությունները փաստացի «հրաժարվում են իրենց ամերիկյան քաղաքացիությունից», որպեսզի հարկեր չմուծեն, սակայն իրենց բիզնեսը և բաժնեմասերը  մնում են ԱՄՆ-ում:  

 

Նման մեթոդների օգտագործումն արդեն համաճարակ է դարձել: Օրինակ՝ անգամ Google-ի, Facebook-ի, Oracle-ի կամ  FedEx-ի նման մաքուր և լավ կազմակերպություններն իրենց իրական  հարկային բեռը հասցնում են չնչին  2 %-ի՝  հայտնի «Կրկնակի իռլանդական վիսկի հոլանդական սենդվիչով» մեթոդի շնորհիվ:

 

Այս տարի մայիսին Օբամայի վարչակարգը փորձեց արգելել նման գործողությունները «Բիլլը  2015 թվականի բյուջեի մասին»-ում: Այդտեղ ներառվեցին հարկային օրենսդրության վերաբերյալ որոշակի լրացումներ,որոնք առաջարկում էին կորպորատիվ եկամուտները հարկային պարտավորություններից խուսափելու   մի շարք օրինական միջոցների   ամբողջական լիկվիդացում:

 

Կոնգրեսը և Սենատն իրենց կորպորատիվ հովանավորների ակնհայտ ճնշման ներքո հաջողությամբ տապալեցին այս հեղափոխական օրենսդրական նախագիծը, սակայն պատմությունն այսքանով չավարտվեց:  «Ռեյթեր» գործակալությունը,  հղում տալով ԱՄՆ Գանձապետարանի նախկին բարձրաստիճան աշխատակցին, հաստատեց շրջանառվող լուրերը, որոնց համաձայն Օբաման կարող է հերթական անգամ անտեսել Կոնգրեսի որոշումը և նախագահական հրամանների միջոցով սկսել դեօֆշորիզացումը:

 

ԱՄՆ նախագահը հստակ արտահայտել է իր տեսակետը հարկերից խուսափող կազմակերպությունների վերաբերյալ:

 

Իմ մոտեցումն այսպիսին է. «Ինձ համար միևնույն է, որ դա օրինական է: Դա սխալ է: Չի կարելի ընտրել հարկային պարտավորության չափը»:

 

Ակնհայտ է, որ ամերիկյան դատարանի կողմից դատապարտվելու դեպքում Օբաման այլևս չի կարող ապաօֆշորիզացիան իրականացնել:

 

Նման իրավիճակում միայն մի բան է անհայտ՝  ի՞նչն է պատճառը, որ Օբամայի վարչակարգն ամերիկյան կազմակերպությունների դեմ է գնում: Ինչո՞ւ է Օբաման իր համար ավելորդ և լուրջ խնդիրներ ստեղծում: Հարկերից խուսափելը հին ամերիկյան ավանդույթ է՝ ամերիկյան օլիգարխների դասական առավելությունը:

 

Բացատրությունը կարելի է գտնել Օբամայի վերը նշված ելույթում: Խոսելով «ամերիկյան քաղաքացիությունից» հրաժարված կազմակերպությունների մասին, Օբաման անվանեց նրանց  «կորպորատիվ դասալիքներ»:

 

Նման ռազմատենչ հայտարարությունը դժվար թե պատահականություն լինի: Օդը պատերազմով է լցվել,  առնվազն շատ լուրջ միջազգային կոնֆլիկտով:  Շատ հնարավոր է, որ ամերիկյան կազմակերպությունները պետական բյուջեից թաքցնում են իրենց փողերն այն նույն համառությամբ, ինչպես ուկրաինացի մայրերը թաքցնում են իրենց երեխաներին ու ամուսիններին ուկրաինական բանակից:

 

Եթե ԱՄՆ նախագահը որոշել է ջարդել ամերիկյան օլիգարխիայի «օֆշորային գանձարանները», ապա դա նշանակում է, որ ԱՄՆ տնտեսության վիճակը գրեթե անմխիթար է:  

 

Նույն շարքից