Վերլուծական 

Ադրբեջանն այս պահին պատերազմ չի կարող սկսել

Հայ-ադրբեջանական վերջին շրջանի լարվածությունը տեղիք է տալիս անհանգստանալ պատերազմի վերսկսման համար: Ադրբեջանական կողմը հերթական անգամ դրսևորեց իր ագրեսիան՝ փորձ անելով խաթարել ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ բանակցային գործընթացը:


Սակայն կան մի քանի փաստարկներ, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել, որ ամեն դեպքում այս պահին պատերազմ չի կարող սկսվել: Դրանք են.

 

  • Վերջին շրջանի ռազմական գործողությունները կրում են հիմնականում դիվերսիոն հարձակումների բնույթ՝ ադրբեջանական կողմը զերծ է մնում ծանր հրետանու և օդուժի կիրառումից: Ադրբեջանն ավելի շատ ցանկանում է ստուգել հայկական զինված ուժերի պատրաստավծությունն ու զգոնությունը,

  • Ադրբեջանը լավ գիտակցում է, որ պատերազմ սկսվելու դեպքում հայկական կողմն իր թիրախի մեջ կներառի Ադրբեջանի ենթակառուցվածքները՝ այդ թվում Բաքու-Ջեյհան նավթամուղը: Ալիևը լավ գիտակցում է, որ չի կարող չեզոքացնել վերոնշյալ գործողությունների արդյունքում առաջացած լուրջ վնասները,

  • Յուրաքանչյուր պետություն մեծ պատերազմ սկսելուց առաջ երկրում զորահավաք է հայտարարում, իսկ Ադրբեջանը դա չի արել:

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Ադրբեջանը սրում իրավիճակը, եթե չի ցանկանում պատերազմական գործողություններ սկսել.


  • Այս պահին գերտերությունները զբաղված են միջին Արևելքում և Ուկրաինայում առկա ռազմական գործողություններով, ուստիև հարմար պահ է Ալիևի համար հայկական ռազմական ուժերի պատրաստվածությունը ստուգելու համար:

  • Հավանական է նաև, որ Ալիևը գերտերություններին ուզում է հիշեցնել պատերազմի սկսման վտանգի մասին:

Եվ վերջում՝ Ալիևն այնքան ինքնիշխանություն չունի արտաքին քաղաքական ուղղության հարցում, որպեսզի առանց գերտերությունների թույլտվության պատերազմ սկսի, իսկ գերտերություններին պատերազմական գործողություններն այս պահին ձեռնտու չեն:



Անի Հովհաննիսյան

Նույն շարքից