Վերլուծական 

Արեւմտյան մանկավարժության «նվաճումները»

Մեր երեխաներին սպառնացող այլասերված գենդերային դաստիրակության գաղափարը աստիճանաբար լայնամասշտաբ բնույթ է ստանում` իր հետ բերելով գարշելի ու կեղտոտ նորամուծություններ…

 

Կան երկրներ, որտեղ մինչ հիմա նախադպրոցական տարիքի երեխաները կարծում են, որ նորածիններին արագիլն է բերում: Կան երեխաներ, որոնք հավատում են Ձմեռ պապի կամ զատիկի ձվերի գոյությանը: Սակայն որոշ փորձագետներ դեմ են, որպեսզի երեխաները զրկվեն մանկական երազանքներից ու հանգիստ ապրեն իրենց իդեալական աշխարհում` հեռու մեծահասակների իրականությունից:

 

 Զարմանալին այն է, որ փորձագետները իրենց նշանակետի թիրախ են ընտրել «մանկական սեքսուալությունը»: «Եվրոպական ստանդարտների համաձայն» երեխաների սեքսուալ դաստիրակությունը անհրաժեշտ է սկսել հենց ծնված օրվանից, եւ դա համարվում է նրանց գերագույն իրավունքը: Ընթացքում անտեսվում է նույնիսկ այն փաստը, որ նմանատիպ ինֆորմացիայի գերծանրաբեռնվածությունը բացասաբար է անդրադառնում երեխաների հոգեկան ներաշխարհի վրա: Ծնողները բնազդաբար զգում են պահի լրջությունը, իսկ խուսափողներն ու կասկածողները ընկնում՝ սեփական սեքսուալության խնդիրների սարդոստայնն ու կոմպլեքսավորվում:

 

Դպրոցական նմանատիպ մեթոդաբանության արդյունքում երեխաները պետք է վերածվեն «սեքսուալ էակների», խաղի միջոցով ներգրավվեն «ուրախ աշխարհի ռեալ իրականությանը» ` ծանոթանան սեփական մարմնի հնարավորություններին` որոշակի ազդակների ու ինքնաբավարարման միջոցով: Հարց է ծագում նման դեպքում երեխաները ինչպես կպաշտպանվեն սեքսուալ բռնություններց: Դա նույնիսկ չեն կարող բացատրել սեքսուալ բռնությունների ենթարկվածները: Նմանատիպ ժամանակակից նախագծերի, խաղերի հետեւանքով երեխաների մոտ միտումնավոր կերպով սառեցվում են  զգացողությունները օտար շփումների նկատմամբ` նրանց նախապատրաստելով մանկապղծության:
Արեւմտյան նմանատիպ ժամանակակից մեթոդաբանությունը հիշեցնում է այլասերվածություն, այն հեռու է մանկավարժությունից:
Եթե ուսումնասիրենք պատմությունը, ապա երեխաների հանդեպ նման հետաքրքրություն առաջանում է կոնկրետ նպատակների դեպքում: Կարելի է բերել օրինակներ, երբ երեխաները որպես էժան աշխատուժ օգտագործվում էին գործարաններում, երեխաները` որպես սպառող, երբ նրանց ծնողների փողերի միջոցով բարգավաճում էր արտադրությունը, երեխաներ, ովքեր վերածվում էին սեքսուալ անհրաժեշտության օբեկտների: Նմանատիպ «փորձագետների»  կարծիքով՝ «երեխաների

սեքսուալությունը տարբերվում է մեծահասակների սեքսուալությունից»:

 

 Նման դեպքում կարծիք է առաջանում, որ գուցե երեխաների ու մեծահասակների սննդակարգը տարբեր նպատակների համար է ծառայում: Իրենց այլասերվածությունները նման  « փորձագետները»  աշխատում են քողարկել տարբեր երկիմաստ ձեւակերպումներով`«ինչպես այժմ ընդունված է», « Ինչպես նկատել եք», «ժամանակի հրամայականն է» եւ այլն:

 

Հանընդհանուր գենդերային վտանգը, որը նպատակ ունի տարբեր ապակողմնորոշիչ միջոցներով ներարկվել մեր երեխաների արյան մեջ, նոր թափ է ստանում` իր հետ բերելով գարշելի ու այլասերված նորամուծություններ, որոնք այդպես « համահունչ են ժամանակի ոգուն»: Ի դեպ, մանկապիղծները առկա են հասարակության տարբեր շերտերում: Դա կարող է լինել թոշակառուն, բժիշկը, մանկավարժը, մարզիչը: Գերմանիայում մանկապիզծները համախմբված են հատուկ խմբերում, ունեն հովանավորներ, նույնիսկ` հատուկ կազմակերպություններ, ակտիվորեն պրոպագանդում են մանկապղծություն, այլասերվածություններ երեխաների ու ծնողների միջեւ: Նրանք պահանջում են ոչ թե երեխաների նկատմամբ բռնության իրավունք, այլ երեխաների համար իրավունք՝ սեփական սեքսուալ ինքնադրսեւորման համար:

Նույն շարքից