Վերլուծական 

Դարավոր թշնամիների կոալիցիա՞

Նավթի հանույթը Իրաքում պայմանավորված է ԻՊ-ի գործոնով, բայց ահաբեկիչներին հնարավոր է հաղթել միայն դարավոր թշնամիներ Իրանի ու Սաուդյան Արաբիայի համագործակցության միջոցով:

Իրողություն է, որ Իրանի ու Սաուդյան դինաստիայի միջեւ թշնամանքը խոր արմատներ ունի: Սաուդյան Արաբիան իրեն համարում է սուննի մահմեդականների պաշտպանը: Իր հերթին Իրանի իսլամական հանրապետությունը խոշոր շիական պետություն է: Սակայն կրոնական տարաձայնություններից բացի առկա է տնտեսականը. Համաշխարհային նավթային պաշարների տիրապետող Սաուդյան Արաբիան տարիներ շարունակ պայքարում է իր գերիշխանությունը տարածաշրջանում հաստատելու համար:Երկու երկրների միջեւ առկա տարաձայնություններն ավելի սրվեցին Սադամ Հուսեյնի լիկվիդացումից հետո: Սիրայի քաղաքացիական պատերազմում Իրանը պաշտպանում է Ասադին, իսկ Սաուդյան դինաստիան՝ խռովարարներին: Հենց այս երկու հակառակորդների գործողություններով է պայմանավորված

 

  Իսլամական պետության դեմ մղվող պայքարի հաջող ելքը:

 Առանց Իրանի ու Սաուդյան Արաբիայի օժանդակության, ԻՊ-ի դեմ ուղղված միջազգային կոալիցիայի բոլոր ձեռնարկումները հօդս կցնդեն:

Արաբական գարնանից հետո արաբական մի շարք երկրներ գտնվում են ճգնաժամի մեջ, ուստի Արեւմուտքը ստիպված է դիմել Սաուդյան Արաբիայի օգնությանը: Նախկինում ահաբեկիչներին ֆինանսավորող Սաուդյան դինաստիան արդեն զերծ է մնում խալիֆաթի հետ շփումներից, նույնիսկ՝պաշտպանում ամերիկյան օդուժի հարձակումները: Օդային մարտերին մասնակցում է Սաուդյան արքայազնը:

Այստեղ հարց է ծագում. Այնժամ, երբ Սաուդյան Արաբիան  ԻՊ-ի դեմ կազմավորված կոալիցիայի մասն է կազմում, արդյո՞ք այդ պայքարում հնարավոր է Իրանի մասնակցությունը: Նախկինում

 

Սաուդյան դինաստիան խոչընդոտում էրՒրանի ու Արեւմուտքի մերձեցմանը:

Սակայն ընդհանուր վտանգը ստիպում է Սաուդյաններին փոխել իրենց քաղաքական կուրսը: Արդեն օգոստոսին Իրանի փոխարտգործնախարարը մեկնել էր Էր-Ռիադ՝ հանդիպելու իր կոլեգայի հետ, իսկ սեպտեմբերին երկու երկրների արտգործնախարարները հանդիպել են Նյու-Յորքում, որից հետո Իրանի նախարարը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերություններում սկսվում է նոր փուլ…

 

Սակայն կողմերը դեռ զգուշավոր են միմյանց նկատմամբ, ու պնդել, որ հարաբերություններն ամբողջապես կարգավորված են, դեռ վաղ է: Բայց այն իրողությունը, որ կոալիցիայի կողմից հասցվող ավիոհարվածները պաշտոնական Թեհրանի կողմից կոշտ քննադատության չեն արժանանում, վկայում են Իրանի ու միջազգային կոալիցիայի միջեւ մինիմալ փոխհամագործակցության մասին:

ԱՄՆ-ը պետքարտուղար Ջոն Քերին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում շեշտեց, որ Իսլամական պետության դեմ պայքարում բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանը ունեն իրենց ուրույն տեղը: Իրանն ու Սաուդյան Արաբիան Իրաքի հետ ունեն սահմաններ, ուստի կան նախադրյալներ, որպեսզի այս երկու դարավոր թշնամիները մերձեցման փորձեր կատարեն: Մյուս կողմից կան ռիսկային մի շարք գործոններ: Երկու երկրների կառավարողները տարիներ շարունակ սեւացրել են միմյանց, ուստի, եթե թշնամուն բացեիբաց ընկեր անվանեն, ապա դա կարող է կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծել սեփական երկրի ներսում: Առանձնապես նման մտավախություն կունենան Սաուդյան կառավարողները, որոնց դիրքերը երկրում այնքան էլ ամուր չեն:

 

 

 

Նույն շարքից