Լիբանանյան Հեզբոլահ կազմակերպության մասին ներկայումս իրարամերժ կարծիքներ են հնչում: Հեզբոլահ շարժումը սկզբնավորվել է 1982թ.-ին Իրանի հովանավորությամբ՝ հակաամերիկյան ու հակաիսրաելական տամադրությունների ալիքի ներքո: 2000թ.-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի բանաձեւի համաձայն, իսրաելյան զորքերի դուրսբերումից հետո հարավային Լիբանանի տարածքը պետք է զբաղեցնեին լիբանանյան զորքերը, սակայն դա տեղի չունեցավ: Լիբանանի կառավարությունը Հեզբոլահին թույլատրեց վերահսկուղություն հաստատել երկրի հարավում, որոնք իսրաելյան սահմանի ողջ երկյանքով ստեղծեցին հզոր պաշտպանական համակարգ: Նրանց վերահսկողության տակ անցան բունկերներ, դիտակետեր, դիպուկահարների ու հռթիրային համակարգերի հենակետեր: Ներկայումս Հեզբոլահը իր տրամադրության տակ ունի 45000 տաարբեր հեռահարության հրթիռներ, որոնք կարող են հողին հավասարեցնել Իսրաելի հյուսիսային շրջանները: Հիմնական սպառազինությունը Հեզբոլահը ստանում է Իրանից: ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Կանադայում, Ավստրալիայում, Եգիպտոսում ու Եվրոպական մի քանի երկրներում Հեզբոլահը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: ԵՄ-ի երկրները չեն շտապում շարժմանը դասել ահաբեկիչների շարքը. Առանձնապես դրան ընդդիմանում է Ֆրանսիան: Հեզբոլահը Իրանի արտաքին քաղաքականության ամենահաջող փորձն է իրանական հեղափոխության արտահանման ճանապարհին: Հոզբոլահի կարգախոսն է. « Մենք ԱՄՆ-ին համարում ենք թշնամի, քանի որ նա ցանկանում է նվաստացնել մեր կառավարությանը, մեր վարչակարգերն ու ժողովուրդներին: ԱՄՆ-ը մեր հարստության, նավթի ու ռեսուրսների գլխավոր գիշատիչն է: Մեր կարգախոսն է՝ մահ Ամերկային»:
Ոուստի պատահական չէ, որ Հզբոլահի գրոհայինները, Իրանի իսլամական հեղափոխական կորպուսի մարտիկների հետ Սիրայում մարտնչում են կառավարական զորքերի հետ մեկտեղ: Միարժամանակ, նրանց հայրենակից լիբանանյան սալաֆիթները Սիրայում Ալ-Քայդայի ու Ջաբհատ ատ- Նուսրայի հետ մարտնչում են Ասադի դեմ: Դա հանգեցրել է կոնֆլիկտային իրավիճակի բուն Լիբանանում: Երկիրը բաժանված է քաղաքական երկու հատվածի, երբ Հեզբոլահի հակառակորդները ջիհադ են հայտարարել Ասադին: Սակայն Հոզբոլահը մյուս կողմից չի կարող անտեսել իր քաղաքացիներին ու պարտավորված է զգում սահմանային տերիտորիաներում ապահովել նրանց անվտանգությունը ահաբեկիչների վայրագություններից: Հեզբոլահի նպատակները, ինչքան էլ դատապարտվեն Արեւմուտքի կողմից առաջադիմական են ու բխում են հումանիզմի ակունքներից: Կուսակցության պայքարը ուղղված է ամերիկյան ու սիոնիստական շրջանակների կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ: Հիմնական սպառազինությունն ու ֆինանսական միջոցները Հոզբոլահը ստանում էր Իրանից, սակայն Սիրայում ընթացող ռազմական գործողությունները խոչընդոտում են սպառազինության բնականոն մատակարարումները:Հեզբոլահի ղեկավարների նպատակն է ամրապնդել իրենց դիրքերը բուն Լիբանանում: Ներկայումս կազմակերպությունը ակտիվ ներքաղաքական գործունեություն է ծավալում երկրում ու իր ներդրումն ունի երկրի կառուցման գործում: Լիբանանում գործող 9-ը խոշոր բանկերից 6-ը գտնվում են Հեզբոլահի վերահսկողության ներքո: Կազմակերպության ղեկավար Հասան Նասրալին հանդես է գալիս խաղաղության կոչերով եւ դեմ է ագրեսիային: Հիմնական պայքարը Իսրաելի դեմ է, կազմակերպությունը դեմ է նարկոթրաֆինգին, մաֆիոզ կազմավորումներին, սատարում է Սիրայի կառավարական ուժերին, քանի որ նրանք պաշտպանում են լիբանանյան ու պաղեստինյան ազատագրական շարժւմն ու չեն խոնարհվում ամերիկյան ու սիոնիստական ագրեսորների առջեւ:Ներկայումս Հեզբոլահը համարվում է ամենառազմականացված ու կայուն ֆինանսների տիրապետող կազմակերպություններից մեկը, որ պատրաստ է դիմագրավել յուրաքանչյուր փորձության, պաշտպանել սեփական երկրի շահերը: