Վերլուծական 

«Համազը » մարտնչում է Իսրաելի կողմում

Լինել կամակատար կամակատարի մոտ շատ դժվար է: Ենթարկվել Եգիպտոսի իշխանություններին ու ստանալ ֆինանսավորում, որն իր հերթին դրամական միջոցները ստանում է Կատարից՝ շատ ավելի դժվար է: Իսկ դա պետք է ինչ որ կերպ փոխհատուցվի: «Համազը» գտել է ելքը՝ մարտնչել Սիրայի կառավարության դեմ:

Սիրայի կառավարության դեմ մարտնչող «Համազի մարտիկները փաստորեն արյուն են թափում Իսրաելի շահերից ելնելով: Պաղեստինյան «Համազ» շարժումը պատմական շանս ունի արմատապես բարելավվել իր հարաբերություններն Իսրաելի հետ: Ներկայումս, Իրանի ու Սիրայի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, Համազը» զրկվել է իրանյան ֆինանսավորումից, իսկ նրա ղեկավարները իրենց ռեզիդենցիան Սիրայից տեղափոխել են Եգիպտոս: Այժմ նրանց նոր հովանավորները Եգիպտոսն ու Կատարն են, իսկ քանի որ այս պետությունները ներգրավված են սիրական հակամարտությանը, ուստի նրանց կամակատարը դարձած «Համազը», փոխանակ Իսրաելի դեմ պայքարելու, ստիպված է մարտնչել Ասադի կառավարության դեմ, որի տապալմամբ շահագրգռված է Իսրաելը: Էլ-Քուսեյր քաղաք-ամրոցի հայտնի թաքստոցներն ու ամրությունները սիրիական ահաբեկիչները կառուցել են« Համազի» ինստրուկտորների գլխավորությամբ, որոնց նախկինում վերապատրաստել էին «Հեզբոլահի» մարտիկները: Ճակատագրի հեգնանքով ամրոցի ազատագրման մասնակցած «Հեզբոլահի» զինվորները համոզվեցին, որ իրենք հմուտ աշակերտներ ե ունեցել:

Փաստերը ստիպեցին «Հեզբոլահին» արտաքսել «Համազի» ներկայացուցիչներին Լիբանանից ու խզել նրանց հետ հարաբերությունները:

 

Իրականում Իսրաելի շահերի համար Սիրայում արյուն թափող «Համազը» շանս է ստացել անմիջականորեն դիմել Իսրաելին՝ հարաբերությունները կարգավորելու համար: Հավանականությունն մեծ է, որ արդեն Կահիրեում կամ մեկ այլ վայրում բանակցությունները սկսվել են: Այդ պարագայում Մերձավոր Արեւելքում մեծանում է արաբաիսրաելական հակամարտության կարգավորման հավանականությունը: Բայց այստեղ տեղին է հիշել  ասացվածքը՝ «արաբին անհնար է գնել, արաբին կարելի միայն վարձակալել»

 

 

 

 

Նույն շարքից