Մերձավորարեւելյան ահաբեկչության ուժգնացման ու Սիրական պատերազմի պայմաններում ծանր իրավիճակում է հայտնվել Հորդանանի միապետական վարչակարգը: Հաշիմյան թագավարությունը հարեւան Իրաքից ու Սիրայից ժամանող գաղթականների հոսքի հետեւանքով դադարել է Մերձավոր Արեւելքի ապահով օրրանը լինել: Վերջին տարիներին 6.5 մլ հորդանանցիներին միացել են 2 մլ սիրացի ու իրաքյան գաղթականներ: Հորդանանյան բանակի թվաքանակը կազմում է ավելի քան 100.000-ի, իսկ 60 հազարը գտնվում են պահեստազորում: Այն բավականին մարտունակ է ու լավ զինված: Սակայն բանակի գերակշիռ մասը կազմում են Հորդանան գաղթած պաղեստինցիները, որոնք այդքան էլ հավատարիմ չեն թագավորական արքունիքին: Աբդալա երկրորդը իր հույսը կարող է դնել հիմնականում չերկեզների ու բեդվինների վրա, որոնք կազմում են բնակչության 1/3-ը:Եթե մեծ հաշվարկով թագավորության սահմաններին ձեւավորվի
խալիֆաթի նման երեւույթ, որի կազմավորման համար պայքարում է ԻՊ-ն, ապա չպետք է անտեսել հավանականությունը, որ հորդանանյան պաղեստինցիների մեծ մասը կարող են անցնել սուննի արմատականների կողմը: Իսկ նման պարագայում Իսրայելն ու Սաուդյան Արաբիան չեն մնա դիտողի կարգավիճակում ու ռազմական օգնություն ցույց կտան Հորդանանին: Չպետք է բացառել ԱՄՆ-ի միջամտությունը, որից հետո Մերձավոր Արեւելքում կսկսվի միջկրոնական պատերազմ՝ տարածաշրջանը վերածելով իսկական դժոխքի