Ռուսաստանի տնտեսությունում շոշափելի ճգնաժամի բացակայության պարագայում ռուբլու արժեզրկումը պայմանավորված է ամերիկյան կառավարության ուղղակի միջամտությամբ կամ որոշակի ֆոնդերի միջոցով իրականաացվող քաղաքականությամբ, երբ արժութային շուկաներում մասսայական կարճաժամկետ վաճառքների արդյունքում իրականացվում է ռուբլու արհեստական արժեզրկումը:
Ի տարբերություն Միացյալ նահանգների, Ռուսաստանի առեւտրային բալանսում նկատվում է աճ, նրա տնտեսությունը ընկղմված չէ օֆշորային ճահճում: Մյուս կողմից Ռուսաստանը վերջերս Չինաստանի, Հնդկաստանի ու Թուրքիայի հետ առեւտրական ու էներգետիկ երկարաժամկետ պայմանագրեր է կնքել, ուստի, եթե առաջնորդվենք զուտ տնտեսական նկատառումներով, ապա արդյունքում պետք է արժեզրկվեր դոլարը, իսկ ռուբլու կուրսը՝ աճեր:
Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից իրականացվող անօրինական պատժամիջոցներից առավել շատ տուժում է արեւմուտքն ու ԱՄՆ-ը, քան Ռուսաստանը, ուստի դեռեւս անհնար է որոշել, թե իրականում ռուբլու դեմ ամերիկյան հարձակումն ինչքանով է արդյունավետ, քանի որ իրականում արժեզրկումն արհեստակաանորեն է:
Ռուսաստանը իրավիճակը շտկելու հնարավորություն ունի՝ անցնել ինքնաֆինանսավորման: Օտարեկրյա կապիտալից կախում ունեցող ոչ մի պետություն չի կարող սուվերեն լինել: Եթե Ռուսաստանի համար օտարերկրյա կապիտալի առկայությունը կարեւոր է, ապա նա ունի այլընտրանք՝ ի դեմս Չինաստանի: Պեկինը շահագրգռված է Ռուսաստանի կայունությամբ, քանի որ դրանից է պայմանավորված Չինաստանի անվտանգությունը ամերիկյան ագրեսիայից՝ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական:
Անհրաժեշտ է չանտեսել իրողությունն, որ Ռուսաստանին առավել մեծ վնաս հասցրեցին ոչ թե պատժամիջոցներն ու ռուբլու արժեզրկումը, այլ նրա լիբերալ տնտեսագետները: Նեոլիբերալիզմը իր մեջ ներառելով ամերիկյան տնտեսական իմպերալիզմին հատուկ դրսեւորումները առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի կայունության դեմ: Առաջորդվելով նման գաղափարախոսությամբ, ռուսական տնտեսագետներն իրենց արջի ծառայությունն են մատուցում Վաշինգտոնին՝ այսպիսով գործիք դառնալով ամերիկյան իմպերազմի ձեռքում:
Վաշինգտոնի միակ նպատակն է ոչնչացնել Ռուսաստանն ու վերածել վասալի՝ ինչպես վարվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի ու Ուկրաինայի հետ: Ռուսաստանը փրկելու համար Պուտինը պետք է պաշտպանի երկիրը օտարերկրյա տնտեսական կառույցներից ու արեւմուտքում աճեցված տնտեսագետներից:
ԱՄՆ-ը խուսափելով ռազմական գործողություններից, Ռուսաստանի դեմ օգտագործում է արեւմտյան ֆինանսական կառույցները, որպեսզի նման հարձակումներ իրագործի Ռուսաստանի դեմ, որն անմտածված կերպով հայտնվել էր արեւմուտքի ֆինանսական թալանի ճիրաններում: