Global Firepower ընկերությունը հրապարակել է աշխարհի ուժեղագույն բանակ ունեցող երկրների ցանկը: Առաջին հորիզոնականում հայտնվել է ԱՄՆ-ը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, որը հետազոտության համաձայն ունի ուժեղագույն ցամաքային ուժերը: Ուժեղագույնների եռյակը եզրափակում է Չինաստանը, որն ունի ամենամեծաթիվ բանակն աշխարհում:
Տասնյակում հայտնվել են նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան, Գերմանիան և Եգիպտոսը:
Ցանկում ընդհանուր առմամբ հայտնվել է 133 երկիր: