Վերլուծական 

Ռուսաստանը կկորցնի՞ Բելոռոուսին

Վերջին տարիներին շատերի կարծիքով Բելոռուսում իրավական առումով ռուս ազգաբնակչության դիրքերը բավականին երերուն են դարձել:Այդ ամենը հնարավոր է արտահայտվի մանրունքներում, սակայն իրադրությունն ընդհանուր՝ մտահոգիչ է:

 

Ինչպես հայտնի է, նախկին ԽՍՀՄ տարածքում Բոլոռուսն ու Հայաստանը միակ երկրներն են, որ հանդես են գալիս ռուսաց լեզվի առանձնահատուկ կարգավիճակի օգտին, առավել հանդուրժողական են ռուս փոքրամասնության նկատմամբ: Այս երկրների բնակիչները ի սկզբանե մերժել են այլ ժաղավուրդների ձուլման քաղաքականությունը, ի տարբերություն Մոլդովայի ու Ղրղստանի: Սակայն այժմ նկատվում է հակառակ միտումներ՝ մասնավորապես Բելոռուսում: Այստեղ անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ 2006թ-ի համեմատությամբ, Բելոռուսում ռուս բնակչության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտում նկատվում է 46 տոկոս աճ, որ հավասար է միջինասիական երկրների մակարդակին:

 

Այն, որ Ռուսաստանի ղեկավարությունը մատների արանքով էր նայում հակառուսական տրամադրությունների աճին Ուկրաինայում՝ իրողություն է: Նման տրամադրվածությունները գրեթե միշտ հավանության էին արժանանում  Ուկրաինական իշխանությունների կողմից: Բելոռուսում դեռեւս ակնհայտ հակառուսական տրամադրվածություններն բացակայում են, սակայն, եթե խնդիրը անտեսվի ու մղվի երկրորդական պլան, ապա հավանականությունը մեծ է, որ որոշ ժամանակ անց բախվենք ուկրաինական տարբերակին:

 

Բելոռուսիա այցելած զբոսաշրջիկներին անընդհատ պատմում են ռուսների կողմից բելոռուս ժողովրդի ճնշումների ենթարկելու մասին, իսկ ուսումնական դասընթացներում, դասագրքերում շեշտվում է, որ հնում Բելոռուսը Ռուսաստանի մասը չի կազմել:

 

Հիշեցնենք, որ վերջին տարիների ընթացքում Բելոռուսի իշխանությունները պարբերաբար վարել են երկրի բելոռուսացման քաղաքականություն: Այդպես՝ դեկտեմբերի 13-ին Մինսկի մշակույթի տանը կազմակերպված միջոցառման ընթացքում, մանրակրկիտ կերպով ներկայացվել է Բելեռուսիայի ազգայնական ուժերի խորհրդանիշները, այդ թվում՝ գովերգվել հայրենական պատերազմի տարիներին ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցած Միխայիլ Վիտուշկոն:

 

Նույն շարքից