Վերլուծական 

Հայկական ամանորյա սեղանը՝ կառավարական գերատեսչությունների ամփոփիչ հաշտվետվությունների ֆոնին

 

Դեկտեմբերի սկզբին ռուսական ռուբլու դեվալվացիային զուգընթաց սկսվեց հայկական դրամի աննախադեպ արժեզրկումը՝ երկիր ողջ նորագույն պատմության ընթացքում ռեկորդային ցուցանիշներ արձանագրելով: Ռուսաստանից երկիր մտնող տրանսվերների փոխանակման արդյունքում երկրի ազգաբակչությունը հայտնվեց անելանելի իրավիճակում:

Թե ինչով էր պայմանավորված ազգային տարադրամի նման արժեզրկումը այդպես էլ մնում է անհասկանալի, սակայն, այն որ խառնաշփոթի ու ընդհանուր պանիկայի մթնոլորտում ոմանք փողեր դիզեցին՝ իրողություն է:

Գների նման աճն առաջացրեց հասարակության գրեթե բոլոր խավերի դժգոհությունը, տարբեր ոլորտների աշխատավորներն ակցիաներ իրականացրեցին՝ կառավարությունից պահանջելով նվազեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների ու վառելիքի գները:

Հայաստանում արդեն նշում են Ամանորն, իսկ հունվարի վեցին՝ նաեւ Սուբ ծնունդը: Երկրի բնակչության մեծ մասը, տոները, ըստ ավանդույթի կամ ֆինանսների սղության պատճառով դիմավորում են տանը: Ինչեւէ, բացի երեխաների նվերներից, տոների հատկանշական կոմպոնենտներից է տոնական սեղանը: Սակայն, շատերի մոտ այս տարի տոնական սեղանը չի փայլելու արեւելյան շքեղությամբ: Պատճառը դրամի արժեզրկումն է՝ մթերքների ու դեղորայքի թանկացումները:

 

Նախատոնական օրերին մեր իշխանավորները, գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան տարեկան հաշվետվություններով, որոնցում հիշատակվում էին տարբեր ոլորտներում ձեռք բերված հաջողությունների եւ առաջընթացների մասին:

Սակայն, մարդկանց հիշում ու գնահատում են իրենց գործերի, ազգանվեր արարքների, երկրի անվտանգության ու սեփական ժողովրդի նկատմամբ իրականացրած գործերի համար:

 

Ուստի մեր իշխանավորները խնդիր ունեն ստեղծել տանելի պայմաններ, երբ մարդիկ հնարավորություն կունենան ապրել արժանավայել, ապագայի նկատմամբ հույսերով ու սեփական երկրում արմատներ ձգելու ձգտումով:

 

Հովիկ Պետրոսյան

Նույն շարքից