Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս տարում կբախվի անպիսի մարտահրավերի, որ հնարավոր է չկարողանա հաղթահարել դրանք: Նման կարծիք է հայտնել Financial Times պարբերականը:
Թերթում նշված են այն խնդիրներն, որոնց հետ կանցլերն ուղղակի առնչություն ունի: Դրանցից են ուկրաինական հակամարտությունը, եվրազոնայի տնտեսական խնդիրներն ու պոպուլիստական կուսակցությունների ծաղկումը, ինչպես նաեւ ահաբեկչական սպառնալիքի աճն Եվրոպայում: Բացի այդ, ԵՄ-ը մարտ ամսին պետք է Ռուսաստանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցների որոշում ընդունի:
Նման քանակի խնդիրների լուծման համար ֆեդերատիվ կանցլերին անհրաժեշտ է ընդունել առավել ռիսկային որոշումներ ու ինչպես նշում է պարբերականը, Մերկելը սովոր է խնդիրները լուծել հաջորդականությամբ, սակայն, նման մոտեցումն ամենայն հավանականությամբ արդեն սպառել է իրեն:
Եվրամիությունը հասել է զարգացման այնպիսի աստիճանի, որ կանցլերի խնդիրներին հաջորդաբար մոտեցումը կարող է ԵՄ-ը կանգնեցնել փակուղու առջեւ: Հիշեցնենք, որ տնտեսական խիստ քաղաքականության միջոցով Մերկելը վերջին հինգ տարիների ընթացքում համառորեն աշխատում է Եվրամիությանը դուրս բերել ճգնաժամից, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպային հաջողվել է հաղթակարել տնտեսական կոլապսը, իսկ աճի տեմպերը հնարավորություն էին ընձեռել չեզոքացնել գործազրկության խնդիրը, որն այդպես էլ չի լուծվել:
Financial Times-ը նշում է, որ Գերմանիայում Մերկելի վարկն գտնվում է նույն ցուցանշում, ինչպիսին էր 2013թ.-ին, երբ նա երրորդ անգամ ընտրվեց կանցլերի պաշտոնում, սակայն, եթե նրա վարած կոշտ տնտեսական քաղաքականությունը ընդունվում է Գերմանիայի բնակչության կողմից, ապա եվրոպական մի շարք երկրներում ու պոպուլիստական կուսակցությունների մոտ առաջացնում է խորը դժգոհություն:
Մասնավորապես Իսպանիայում Գերմանիան ստիպված է հաշվի նստել «Պոդեմոս», իսկ Ֆրանսիայում՝ Մարին լե Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունների հետ:
Վերջին 10 տարիների ընթացքում Մերկելն ապացուցել է, որ համարվում է հիանալի հակաճգնաժամային մենեջեր, սակայն, հաշվի առնելով ներկա ճգնաժամի մաշտաբները, ապա այս տարի հնարավոր է, որ սովորակ մենեջեր լինելը չբավարարի առկա խնդիրների լուծման ճանապարհին: