Վերլուծական 

Bergens Tidende. Օբաման պատերազմի նախագահ է

Ինչպես տեղեկացնում է Bergens Tidende պարբերականը, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հիասթափեցրել է խաղաղության կողմնակիցներին:

Հոդվածի հեղինակը նշում է, որ 2008թ.-ին, երբ Օբաման զբաղեցրեց Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը, ապա  ընտրողները մեծ հույսեր էին կապում նրա հետ:

Նույնիսկ Եվրոպայում էին գոհ ԱՄՆ-ում Օբամայի ընտրությամբ, ուստի շատերը հույս ունեին, որ վերջինս էական քայլեր կկատարի երկրի արտաքին քաղաքականությունում ու կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը:

Օբաման, չնայած այն հանգամանքին, որ Աֆղանստանում իրականացրեց լայնամաշտաբ ռազմական գործողություններ, ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ:

Իր հոդվածում լրագրողը նշում է մի շարք փաստեր այն մասին, որ Օբաման իսկապես արժանի էր խաղաղության մրցանակին: 2009թ.-ին ԱՄՆ-ը  արաբական գարնան քողի ներքո հարձակում ձեռնարկեց մի շարք երկրների վրա: Նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը նրա համեմատությամբ թվում է անփորձ պատանի: Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Սոմալի, Եմեն, Պակիստան ու փորձ՝ վերջնականապես Սիրան ծնկի բերելու ուղղությամբ::

Հեղինակը ընդգծում է, որ ԱՄՆ պատմության մեջ դեռ ոչ մի նախագահ նման մաշտաբների ռազմական ծախսեր չի իրականացրել, վերջինիս կառավարման տարիներին ընդհանրապես հաշվի չի առնվում անկախ պետությունների սուվերենությունն, ուստի տարբեր երկրներում հեղաշրջումներ իրականացնելու արդյունքում, աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է:

 

 

 

Նույն շարքից