Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ« պորտալը, Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ Կիեւում որոշել են գնալ մինչեւ վերջ: «КП» պարբերականի վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ Պորոշենկոն ու Յացենյուկը ցանկություն չունեն թողնել Դոնբասը: Մոսկվայի դեմ մեղադրանքներն երկրի մասնատման հարցում անարժեք են դառնում, քանի որ գազն ու ածուխն Ուկրաինային մատակարարում է Ռուսաստանը: Նրանց անհապաղ անհրաժեշտ է վերսկսել պատերազմը, որպեսզի Ռուսաստանին մեղադրելով՝ Վաշինգտոնից ստանան ֆինանսական միջոցներ:
Պարբերականը հիշեցնում է, որ Պորոշենկոն արդեն ստորագրել է նոր մոբիլիզացիայի հրամանագիրը, ըստ որի զորակոչի են ենթարկվելու նույնիսկ մինչեւ 50 տարեկան կանայք: Իր հերթին Յացենյուկը գերագույն ռադայից պահանջում է երկրում մտցնել պատերազմական իրավիճակ: Վերջին շրջանում ուկրաինական զինուժը օրեկան առնվազն 60 անգամ հրետակոծության է ենթարկում աշխարհազորայինների դիրքերն ու Դոնեցկի բնակավայրերը:
Ըստ վերլուծաբանի՝ այս ամենը վկայում է, որ Կիեւը ցանկություն ունի հրաժարվել հրադադարից, ուստի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը գնալով մեծանում է: Բոլոր պնդումներն այն մասին, որ ուկրաինական զինվորները սոված ու սառած են, իսկ զինամթերը չի բավարարում, այլեւս չեն արդարացնում: Դոնեցկի աշխարհազորայինների վիճակը ավելի վատթար է: Պորոշենկոն ու Յացենյուկն այլ ելք չունեն, նրանք չեն կարող թողնել Դոնբասը, քանի որ նրանց կկախեն նոր մայդանում, որը կգտնի քավության նոխազներ: Պարբերականը նշում է, որ նրանց անհապաղ պետք է այս պատերազմը, արեւմուտքից միջոցներ կորզելու ու իրենց իշխանությունն երկարաձգելու համար: