«Foreign Policy» հեղինակային ամսագրի կարծիքով ապագայում ԱՄՆ-ին սպասվում է տնտեսական ու քաղաքական ճգնաաժամ: Շուտուվ ԱՄՆ-ում կփլվի ամեն բան՝ ֆինանսներից մինչեւ շինությունները: Ապագա աղետի պատճառ կհանդիսանա ներկա իշխանությունների քաղաքականությունն, որոնք սեւեռվել են համաշխարհային հեգեմոնիա հաստատելու գաղափարին: «Ռեյտեր» գործակալության անցկացրած հարցումների համաձայն, միջին խավի սնանկացման պատճառն Օբամայի անհեռատես քաղաքականությունն է: Ամերկյան լրագրողները պարզել են, որ ԱՄՆ նախագահը խուսափում է շրջագայել այն նահանգներում, որոնք 2008թ-ին ու 2012թ-ի նախագահական ընտրություններում իրեն չեն ընտրել:Հանրաճանաչ հրապարակախոս Քրեյգ Ռոբերսը «Foreign Policy» ամսագրում գրել է հոդված, որն ավարտվում է արտահայտությամբ
՝
«Ruin isAmerica’s future» պարբերականի վերլուծաբանը նշում է, որ Ռուսաստանը հոգնելով Կիեւի կողմից գազի պարբերաբար հափշտակումներից, որոշում է ընդունել, շրջանցելով Ուկրաինան՝ ռուսական գազն ուղարկել Թուրքիա: Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ Եվրոպական երկրները գազամատակարարման նոր հոսքից օգտվելու համար պետք է վերափոխեն իրենց ինփոստրուկտուրան կամ նոր խողովակաշարեր անցկացնեն, որպեսզի կարողանան իրենց ժողովրդին ապահովել գազով:
Միայն այս վախը արտացոլում է Ռուսաստանի ունեցած դերը ներկայիս համաշխարհային արենայում: Մոսկվան կարող է օգտագործել իր հաղթաքարտը: Նման հաղթաքարտ ունի նաեւ Չինաստանը, սակայ դեռեւս երկու երկրները չեն դիմում նման քայլի, գտնելով, որ դրա ժամանակը դեռ չի եկել: Սակայն երկու տերություններն աստիճանաբար հեռանում են արեւմտյան ֆինանսական համակարգից, որը համաշխարհային հեգեմոնիայի հասնելու միջոց է: Ռուսաստանն ու Չինաստանը ստեղծում են տնտեսական ինստիտուտներ՝ արեւմուտքի ազդեցությունից ձերբազատվելու համար: Ո՛չ, Ռուսաստանն ու Չինաստաանը չեն կիրառի միջուկային զենք, ինչպես շատ հաճախ գրում է արեւմտյան մամուլը: Նրանք ուղակի կհեռանան արեւմտյան համակարգից՝ թույլ չտալով Վաշինգտոնին նոր պրովոկացիաներ կազմակերպել: Վերջում վերլուծաբանը նշում է, որ պետք է շնորհակալ լինել Պուտինին ու Չինաստանի կառավարությանն իրենց խոհեմության ու հումանիզմի համար, որը բացակայում է արեւմտյան առաջնորդների մոտ: