Վերլուծական 

Հայտնի ֆինանսական բուրգի գործով ընդգրկվել է երկրորդ «պաշտպա՞նը»

Հայտնի ֆինանսական բուրգի գործով ընդգրկվել է երկրորդ «պաշտպանը», խոսքը ոչ ավել,ոչ պակաս Առավոտ թերթի լրագրող Ռուզան Մինասյանի մասին է: Սակայն վերջինս, ի տարբերություն գործով մասնակցող այլ փաստաբանների, ունի բավականին մեծ առավելություն՝ վերջինս կաշկանդված չէ փաստաբանական էթիկայի և ոչ մի նորմով,այսինքն պատասխանատու չէ իր բառերի համար և ինչ կուզի կասի, անկախ այն բանից իր ասածի մեջ արդյոք տրամաբանություն կա և իրականությանը համապատասխանում է, թե ոչ:


Վերադառնալով այսօրվա մեր հարգարժան փաստաբան- լրագրող Ռ.Մինասյանի հերթական պաշտպանական ճառին, որը հրապարակվել է մեր կոլեգա Aravot.am կայքում, ընդամենը ցանկանում են ընդգծել մի քանի անճշտություններ, որոնք էական նշանակություն ունեն և  թույլ են  տրված վերջինիս պաշտպանական ճառում՝  փաստաբանա- լրագրողական էթիկայի հանրահայտ կանոնների խախտմամբ:

Նախ՝ մինչև դատական նիստը սկսվելը, Ռ.Մինասյանը փրփուրը բերանին, իր կոլեգա այլ կայքերի հետ միասին, քննարկում էր սույն գործերով հրապարակումներն ամբաստանյալի,նրա պաշտպանի և ամբաստանյալի մոր հետ՝ հայտարարելով, որ  այդ կայքերն ինքնաշեն են, գոյություն չունեցող, և ոչ ոք դրանք չի ընթերցում՝ անվանելով  իր կոլեգաներին դրանց և այլ որակավորումներով:


Ամենաաբսուրդն  այն է,որ մնացած կայքերը վարկաբեկելու և սեփական կշիռն արժևորելու համար նա այլ բան ուղղակի չգտավ ասելու, քան հայտարարելը, որ ինչպես կարող են այդ կայքերն ունենալ քրեական գործի նյութերը,  եթե նույնիսկ ինքը, որ մեկնաբանում է դատավարության ընթացքը,  չունի քրեական գործի նյութերը: Փաստորեն, եթե Ռ. Մինասյանը նյութերը չունի,  ապա ուրիշ ոչ ոք դա ունենալ չի կարող՝ չէ՞  որ ինքը դատական նիստերի պրոֆեսիոնալ լուսաբանող է:


Սիրով հայտնում ենք մեր «կոլեգային»,  որ սույն քրեական գործով տուժող են ճանաչվել 7 անձ,ովքեր  օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնից անվճար ստանալ քրեական գործի նյութերի լուսապատճենները, և նրանցից մի քանիսը օգտվել են այդ իրավունքից:

 


Ով ով, բայց  դատական նիստերի «փորձառու» լուսաբանող լրագրող-փաստաբանի համար  ժամանակն է արդեն, որ իմանա այդ  մասին: Եթե նա այսքանից հետո դեռ կասկածում է իր ասած «ինքնաշեն» կայքերի` դե ամեն կայք չէ, որ կարող է «հպարտանալ»  «գրանտաշեն» լինելով, նյութի աղբյուրի ինքնության վրա ,ապա սիրով հրավիրում ենք նրան analitik.am-ի խմբագրություն՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:

 


Ի դեպ հայտնենք նրան,որ քրեական գործի նյութերն առկա են նաև Ռ.Մինասյանի պաշտպանյալ Ա.Անդրեասյանի մոտ,ավելին՝ դրված են վերջինիս պաշտպանի սեղանին, և մեր պրոֆեսիոնալը կարող է ծանոթանալ այդ նյութերին նաև նրանց օգնությամբ:

 


Սակայն հնարավոր է նաև, որ հարգարժան Ռ.Մինասյանը չի նկատել ամբաստանյալի սեղանին դրված քրեական գործի նյութերը,ինչպես որ չէր նկատել այն հանգամանքը,որ տուժողի ներկայացուցիչը չի հայտարարել, որ տուժողը և նրա կինը գտնվում են ԼՂՀ-ում: Այս մասին հայտարարեց դատավորը՝ հրապարակելով ոստիկանության կողմից կազմված արձանագրությունները:

 


Չնայած , ծանոթանալով Ռ.Մինասյանի հոդվածի հենց առաջին տողերին, արդեն  իմաստ էլ չունի ապշել  Ռ.Մինասյանի ֆանտազիայի զորեղության վրա, քանի որ բավական է վերհիշել անցած դատական նիստերի ընթացքը՝  նույն ներկայացուցչի կողմից չէ, որ հայտարարվել է Արտակ Գալստյանի և նրա կնոջ Եվրոպայում գտնվելու մասին, այլ այս մասին հայտեց գործով մյուս տուժողը, որից հետո Ա.Անդրեասյանի սկզբնական պաշտպանը, նույն կերպ, ինչպես Ռ.Մինասյանը, փորձեց տուժողի ներկայացուցչին վերագրել այնպիսի հայտարարություններ, որոնք հերքվեցին հենց դատական նիստերի դահլիճում: Այնպես որ, առաջին անգամ չէ, որ Ռ. Մինասյանը տուժողի ներկայացուցչին վերագրում է  հայտարարություններ, որոնք իրականում չեն եղել, ուղղակի միտումն է անհասկանալի:

 


Ավելացնենք, որ  տուժողի ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ իր հետ կապնվել է տուժող Ա.Գալստյանը՝ չտալով նրա կնոջ անունը, և խնդրել էտուժողի անունից հետաձգել դատական նիստը իր հարազատի հուղարկավորության պատճառով, այսինքն տուժողի դատարան ներկայանալու ցանկությունն ակնհայտ էր, մինչդեռ մեր նոր ներգրավված «պաշտպանը » փորձ է անում ներկայացնել հակառակը:

Դատավորն էլ  համբերությունից դուրս գալու առիթ չուներ:

 

 

Ինչևէ, ամփոփելով նյութը,  ուղղակի նշենք, որ Ամանորից  առաջ ՀՀ դրամի կտրուկ արժեզրկումը հարվածեց ՀՀ ազգաբնակչության մեծ մասի շահերին, դրան գումարվեց նաև նոր տարվա, արդեն ավանդական դարձած ծախսերը,  ապրանքների անհիմն թանկացումը:

 


Այս ամենը մեր կողքով նույնպես աննկատ չանցավ, բայց այդ ֆինանսական վնասներն արագ, ամեն գնով վերականգնելու ցանկությունը և մոլուցքը մեզ իրավունք չի տալիս վիրավորել մեր գործընկերներին կամ կողմերից մեկին հաճոյանալու համար աղավաղել դատաքննության ընթացքում հնչեցված իրական փաստերը:


Հ.Գ. Այնտեղ էր նաև analitik.am-ի լրագրողը, սակայն  զուտ լուսաբանելու, այլ ոչ թե մի կտոր հաց վաստակելու ցանկությունից դրդված, ուստիև  հստակ լսել ,հասկացել և շարադրել է իր միտքը՝ անկողմնակալ:

 

Ա. Ավետիսյան

Նույն շարքից