Վերլուծական 

Տիրոջը կորցրած ջայլամները

Թեպետ խոստացել էինք չպատասխանել xnews.am-ի մտքի գոհարներին, սակայն այս մի նյութը գոհար չէր, այլ ադամանդ, և հստակ երևում է,  որ ճնշման տակ դարձել է ավելի  «ջինջ, մաքուր և շողշողուն»: Այդ պատճառով էլ մենք մեզ թույլ չենք տալիս ինչ-որ բան փոփոխել, և այն ներկայացնում ենք հանրությանն առանց փոփոխելու:

 

Այսպես`

 

«Xnews.am vs Analitik.am

 

analitik.am-ի գրած այն ապուշությանը, թե մեր խմբագրությունը կարող է կապ ունենալ ինչ- որ պատգամավորների կամ կուսակցությունների հետ, կամ իբրև թե մեզ կարող է հուզել, թե ում մասին ինչ նյութեր են գրում, պատասխանում ենք հետևյալ կերպ.

 

Ձեր ակնարկները կարող եք մտցնել ձեր պահոցը ու ամուր պահել:

 

Բացարձակապես թքած ունենք թե ում, կամ ինչի մասին եք դուք գրում: Մեր խմբագրությանը չի հուզել ու չի հուզում, թե որ կուսակցության, թե որ անձի մասին ինչ եք դուք փորձում գրել: Հայտնում ենք ձեզ ու ձեր տերերին, որ շուտով պատասխանատվության պահն է գալու: Կհանդիպենք դատարանում»:

 

 

Հուզմունքից միակ բանը, որ կարող ենք ասել՝ Թումանյանն ու Տերյանը քնած են:

 

Սակայն, այս իշխանության ձգտող, կրթված,  համեստ, ժողովրդի հոգսով տառապող, անձնուրաց, վսեմ, հայեցի…..ուղղակի հուզմունքից աչքերս արցունքոտվեցին ….. ԲՀԿ կուսակցության ջահել պատգամավոր Ուրիխանյանի կայքը մոռացել է մի բան, որ մենք ապրում ենք ՀՀ-ում, ոչ թե Ավստրալիայում, իսկ ջայլամները հիմնականում ազատ շրջում են այնտեղ:  ՀՀ-ում նրանք ապրում են Հոկտեմբերյանում գտնվող մի ֆերմայում՝ ցանկապատված տարածքում,պարտադիր հսկողության տակ:

 

 

Xnews-ում հավաքված ՀՀ քաղաքացիները կհարցնեն, թե ի՞նչ կապ ունի ջայլամն  իրենց  ազնիվ, չվաճառվող, արդար կայքի հետ:

 

Ասեմ՝ իրենց մարգարտաշար անոնսում մեր ընդիմադիրները ապուշություն են անվանում այն իրողությունը, որ իրենք կապ ունեն կուսակցության կամ պատգամավորի հետ:

 

Այսպես՝ վերադառնանք ջայլամներին.

 

xnews.am կայքը գրանցվել է 23.05.2014թ-ին, գրանցման դիմած ընկերությունը կոչվում է  «Էկոնոմ սերվիս»  ՍՊԸ,  գրանցման ժամանակ ներկայացվել է 055-83-03-**  հեռախոսահամարը, որը, մեր ունեցած տեղեկությունների համաձայն պատկանում է Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանին:

 

 


Ուշադրություն՝  «Էկոնոմ սերվիս»  ՍՊԸ-ի  հիմնադիրներն են Արսեն Կարապետի Մկրտչյանը՝ ԲՀԿ համամասնական ցուցակի 148 համար,և Կատերինա Ալեքսանդրի Չերկաշինան՝ ազգությամբ ուկրաինուհի, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կինը, ում  հետ վերջինս ամուսնացավ 15.03.2014 թ-ին:

 

Ամենահասարակ մարդուն էլ պարզ է, որ ջայլամները դուրս են պրծել ցանկապատից և կորցրել են իրենց տիրոջը: Սակայն,  հիմք ընդունելով կայքի հավաստիացումը, որ իրենք կապ չունեն ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ կուսակցության հետ, ապա դուրս է գալիս որ,  ըստ իրենց, ԲՀԿ-ն կուսակցություն չէ, Ուիխանյանն էլ պատգամավոր չէ:

 

Այստեղ մենք կհամարձակվենք մի փոքր անհամաձայնություն ցուցաբերել՝ ԲՀԿ-ն կուսակցություն է, այ բայց Որիխանյանը, երևի թե կայքը ճիշտ է, այսքանից հետո էլ պատգամավոր չէ:

 

Հ.Գ. Ի դեպ,  կայքը պնդում է, որ պատկանում է ՀՀ քաղաքացիներին, սակայն, սեփականատերերից մեկը՝ Կատերինա Չերկաշինան Ուկրաինայի քաղաքացի է:  Ինչևէ, գուցե կայքը որդեգրել է ԲՀԿ-ի ետևում կանգնած ուժերի հայտնի «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է»  ասացվածքը որպես կարգախոս:

 

Առաջին անգամ ենք լսում, որ անձին կարելի է դատի տալ իրենց հայհոյանքով չպատասխանելու և իրենց մակարդակին չիջնելու համար: Ավելացնենք նաև, որ,  եթե կայքը ցանկություն ունի թքելու իր տիրոջ դեմքին, քավ լիցի, դա իր սահմանադրական իրավունքն է, բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեր միջոցով:

 

Նույն շարքից