Հասարակությունն արդեն բավականաչափ տեղյակ է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ կապված, դատարանում գտնվող հանրահայտ ֆինանսական բուրգի գործին,սակայն այս հոդվածում կանդրադառնանք նույն մարդու մեկ այլ արարքին:
Խոսքը այն մարդու մասին է, ով երկար ժամանակ վայելելով անպատելիության պտուղները, ով կարծես թե կյանքի ողջամիտ մասը անցկացրելով անպատժելիության տենդի մեջ՝ որը դարձել է սովորություն, մեկուսացել է իրականությունից՝ խանգարելով նրան զգալ իրականության սառնությունը, ինչն էլ բերում է իրավիճակի ոչ ադեկվատ գնահատման:
Այսպես՝ անպատիժ մնալով արդեն դատարան հասած ֆինանսական բուրգի գործի համար (ըստ լուրերի, ՀՔԾ նոր ղեկավարությունը հաշվի է առել, որ նա հանրապետության գեներալ է,իսկ հրաշամանուկ Արմեն Նազարյանը խոշոր հարկատու՝ ի դեպ գլխավոր բառը հարկատուն է) պարոն պաշտոնանկ արված գեներալը չի կարողանում կանգ առնել և շարունակում է նույն ոճով:
Այսպես՝ նրա ընտանիքը ՀՀ տարբեր բանկերից վերցրել է մոտ 6.500.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ, որը վաղուց չի սպասարկում, ավելին՝ բանկերից մեկին համոզել և վերցրել են վարկը ֆակտորինգով, այսինքն դե ֆակտո գրավի առարկա է հանդիսացել մատակարարների կողմից Մոսկվիչկա սուպերմարկետներին մատակարարվող ապրանքը, այդ պայմանագիրը ներկայացվել է մատակարարներին, վերջիններս վերսկսել են մատակարարումը, սակայն, ինչպես միշտ, սկզբում վճարելով ապրանքի գինը, ավելացրել են ծավալը և ավտոմատ կրեդիտի հաշվին այն ավելացնելով իսպառ դադարեցրել են մատակարարների վճարումները՝ նրանց պարտք մնալով կլորիկ գումար:
Ամենակարևորը՝ բանկերում գրավադրված գույքերի մեծ մասը չի պատկանում Նազարյանների ընտանիքին,այլ պատկանում է նրանց մտերիմներին, ինչպես առաջին ֆինանսական բուրգի գործում է:
Այժմ արդեն լուրեր են տարածվում,որ մարտին կփակվի նաև հյուսիսային պողոտայում գտնվող Մոսկվիչկա սուպերմարկետը, իսկ Արմեն Նազարյանի ընկերությունն էլ սնանկ կճանաչվի:
Ըստ հավաստի աղբյուրների, Ներսես Նազարյանը հակված է եղել ավելի շուտ պայթեցնել բուրգը,քանի որ ումից ինչքան հնարավոր է վերցրել է, և բուրգն այլևս եկամուտ չի բերում,սակայն նրան այդ քայլից ետ է կանգնեցրել նրա խնամի, ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով վստահեցրել է Նազարյանին,որ մոտակա ամիսներին նախագահը հրաժարական է տալու և նոր իշխանությունը՝ ԲՀԿ-ն է լինելու և ինքը՝ այսպես ասած գորշ կարդինալ է լինելու, իսկ Նազարյանն էլ ոչ ավել,ոչ պակաս նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ:
Աբրահամ Մանուկյանը նույնիսկ օր է նշել՝ 2015թ-ի մարտի 20-ը:
Ինչևէ, եթե այս մի բուրգն էլ Նազարյան-Մանուկյան զույգը մարսի,ապա նրանց կապիտալը կավելանա մոտ 7-8 միլիոն դոլարով:
Մի պահ կարելի է հավատալ Աբրահամ Մանուկյանի այն կանխատեսումներին (հաշվի առնելով այն, որ վերջինս ղեկավարում է ԲՀԿ-հակահետախուզությունը), որ Սերժ Սարգսյանը կարող է 2015 թ-ի մարտի 20-ին հրաժարական տալ, առավել ևս, որ Մանուկյանը որպես հավաստի աղբյուր նշել է Բակո Սահակյանին՝ Արցախի նախագահին, սակայն այդ ժամանակ ընդամենը մի հարց է առաջանում՝ ի՞նչ է տալիս այս 1.5 ամիսը ՀՀ ներկայիս նախագահին. եթե պիտի հրաժարական տա, թող տա, մանավանդ, որ Աբրահամ Մանուկյանն է ասում:
Հ.Գ. Սերժ Սարգսյանը ծնունդով Ղարաբաղից է, իսկ այդ լեռնային ժողովուրդը հայտնի է իր կողով, ուստի հարց է առաջանում՝ իսկ, եթե նախագահը հրաժարական չտա, ՀՀ ոստիկանապետն էլ չփոխվի, ի՞նչ կլինի: Միակ ելքը երևի թե կմնա զորավարի հետ եռաբլուրում աղոթելը, բայց տեսնես այս անգամ կներվի՞: