Վերլուծական 

‘’Ադրբեջանական’’ հատուկ ջոկատայիններն Արցախում իրականացրել են ՛՛ռեյդային ստուգում ՛՛ օպերացիան և անպատիժ հեռացել

ԼՂՀ  անվտանգությունն  ապահովելու  նպատակով  հունվարի  31-ին  ժամը  13:00-14:00-ի  սահմաններում  դիմել  են  պատժիչ  գործողությունների,  որոնց  արդյունքում  շփման  գծի  արևելյան  ուղղությամբ  շարքից  հանվել  են  հակառակորդի  2  դիրք  և  մեկ  մարդատար  ավտոմեքենա:  Նույն  ուղղությամբ  մեկ  այլ  հատվածում  խփվել  է  հակառակորդի  առնվազն  2  զինվոր:  ՊԲ  առաջապահ  ստորաբաժանումների  կողմից  ձեռնարկված  այդ  քայլերը  կատարվել  են  ի  պատասխան  հակառակորդի  կողմից  իրականացված  ականանետային  նախահարձակ  գործողությունների:



Սակայն,գրեթե նույն ժամանակ ''Ադրբեջանական հատուկ ջոկատայինները'' ԼՂՀ Ոստիկանության համազգեսով կերպարանափոխված  մուտք են գործել Արցախի  Հանրապետություն Բերձորի շրջանում  և իրականացրել ''Ռեյդային Ստուգում'' կոչված շուրջկալ  օպերացիան,որի մեջ են ընկել այդ պահին այդ տարածքում գտնվող շուրջ 43 ավտոմեքենաներ իրենց ուևորների հետ:


Ողևորների մեծ մասը եղել են կանայք և երեխաներ: Ի փառս մեր քաղաքացիների,որոնց մարտական ոգին չի կոտրել ժամանակավոր հրադադարը պետք է նշել,որ նրանց հաջողվել է  ձեռնամարտով  ճեղքել մինչև ատամները զինված  ''ադրբեջանական  վիժվածքների'' շղթան և հասնել ՀՀ  սահման:


Մեր քաղաքացիների հստակ կողմնորոշման ,և արագ արձագանքի շնորհիվ բարեբախտաբար զոհեր չեն եղել,վնասվել են միայն ավտոմեքենաները,կան վիրավորներ,հիմնականում կանանց և երեխաների շրջանում,քանի որ ''ազերիների''  հիմնական թիրախը եղել են նրանք:



Ելուզակները հետապնդել են մեր հայրենակիցներին մինչև ՀՀ  սահման և առաջ չեն գնացել:


Ավելացնենք նաև,որ ''Ադրբեջանական'' հատուկ ջոկատայինների շղթայի ճեղքումը ղեկավարել է Շուշվա հատուկ գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը,որի գլխի   կամ  նրան գոնե  գետնին  տապալելու համար դեռևս 90-ականներին Ադրբեջանական իշխանությունները կլօրիկ գումար էին խոստացել:


Այս շուրջկալ օպերացիայի ժամանակ  ցավոք սրտի ''ազերիներին'' այնուամենայնիվ հաջողվել է 4 հոգով գետնին տապալել Ժիրայր Սեֆիլյանին:


Ի դեպ ''ազերիների'' կողմից ամբողջ օպերացիան տեսանկարահանվել է ''Ադրբեջանական''  բարձրագույն ղեկավարությանը ցույց տալու,Ժիրայր Սեֆիլյանին գետնին տապալողների ինքնությունը պարզելու և դեռևս 90-ականներից խոստացված պարգևը տալու նպատակով:


Մեզ մնում է միայն զարմանալ,թե ինչպես է ԼՂՀ ղեկավարությունը թույլ տվել այդ քանակությամբ <> զիված ուժերի մոտքը ազատ Արցախ և առավել ևս նրանց  անպատիժ հեռանալը:


Ստորև ներկայացնում ենք ''ադրբեջանական'' հատուկ ջոկատայինների իրականացրած օպերացիայի տեսաձայնագրությունը :




Հ.Գ. Սա միակ մխիթարող տարբերակն է,որ մենք կարող ենք մտածել,որպեսզի ուղղակի չխելագարվենք,ոստիկանի համազգեստով վիժվածքների  վայրագությունից,որոնք որ Պերմյակովի նման հայրենիք և ազգային պատկանելիություն չունեն:


Նրանք ծեծել են հերոս հայրերին,իրենց երեխաների աչքի առաջ,այն երեխաների,որ վաղը զինվոր են դառնալու և գնալու են Արցախը պաշտպանելու:



Միևնույն ժամանակ խմբագրությունը սթափության կոչ է անում ՀՀ քաղաքացիներին,սույն խայտառակ միջադեպի հետևանքով չտրվել սադրանքների,առանձին անձանց կատարած բարբարոսությունը չվերագրել մասսաներին, չդարձնել այս պատմությունը Հայաստանցի-Ղարաբաղցի անջրպետ և չմոռանալ,որ մենք մի ազգ ենք և մեկ ժողովուրդ և ծնվել,ապրում և ապրելու ենք մի հայրենիքում:

Նույն շարքից