Հանրապետությունը Գյումրիի սպանդի ցնցումից դեռ դուրս չեկած ընկավ երկրորդ ցնցման մեջ,որը իր հետևանքներով շատ ավելի խորը հետք է թողնելու հասարակության մեջ,քան Գյումրիի դեպքերը:
Գյումրիում ռուս զինվորը գիշերով կոտորեց մի ամբողջ ընտանիք… ինչպես ինքն է ասում՝ բացահայտվելու վախից: Նա ձերբակալվեց,քննությունը վարվում է համատեղ,սակայն հանրությունը ոտքի կանգնեց,և պահանջեց որպեսզի Պերմյակովին հանձնեն հայրենի արդարադատությանը,համարելով որ Պերմյակովի Ռուսական ռազմաբազայում գտնվելը անարգանք է ՀՀ Պետականության նկատմամբ և վտանգում է մեր անկախությունը: Պերմյակովին նշանակվեց դատահոգեբանական փորձաքննություն:
Բերձորում ԼՂՀ Ոստիկանության ստորաբաժանումները,Բակո Սահակյանի հրամանով, օրը ցերեկով ծեծեցին խաղաղ երթի մասնակիցներին, ձեռք բարձրացրին կանանց և երեխաների վրա:ԼՂՀ մամուլի խոսնակը նշեց, որ բարեբախտաբար զոհեր չեղան,այսինքն դրանով իսկ չբացառեց, որ պետք լիներ զոհ էլ կլիներ: Սակայն, միջադեպի մեխը դա չէ, այլ այն, որ ԼՂՀ Նախագահի հրամանով անարգվեց հայկական եռագույն դրոշը, այն պոկվեց ավտոմեքենաների վրայից,գցվեց գետնին,նրանով սկսեցին հարվածել ՀՀ քաղաքացիներին:
Պերմյակովի դեպքում,եթե նրան ՀՀ-ին չհանձնելը ենթադրյալ անարգանք էր ՀՀ-ի նկատմամբ, քանի որ կան բավականին օրենսդրական բացեր, ապա այս դեպքում անարգանքն առկա է, ֆիքսված և տեսաձայնագրված:
Այն թե 100 ամյակը առանց ռեժիմի ակցիայի մասնակիցները իրավունք ունեին Արցախ մեկնելու,Եղեռնի 100 ամյակը քաղաքական նպատակներով շահարկելու և այլն,դա առանձին քննարկման առարկա է, որին կանդրադառնանք հետագայում, բայց եթե նույնիսկ Արցախ մեկնածները լինեին ամենավերջին պրովակատորներն անգամ,ապա նույնիսկ դա իրավունք չէր տալիս Բակո Սահակյանին կանանց և երեխաներին ծեծել և Հայաստանի Դրոշն անարգելու հրաման տալ:
Ավելի շուտ պետք է լիներ հակառակ հրաման՝ ցանկացած պրովոկացիայի դեպքում ձեռք չտալ կանանց և երեխաներին, չկպչել եռագույնին:
Եվ միակ եզրակացությունն այս դեպքում հետևյալն է՝ Բակո Սահակյանը Պերմյակովի հետ միասին պետք է դատահոգեբանական փորձաքննություն անցնի,և հույս ունենք ,որ եզրակացության արդյունքները լույս կսփռեն այս երկու խայտառակ միջադեպերի վրա և կհանդարտացնեն վրդովված հասարակությանը:
Հ.Գ Միևնույն ժամանակ խմբագրությունը սթափության կոչ է անում ՀՀ քաղաքացիներին, սույն խայտառակ միջադեպի հետևանքով չտրվել սադրանքների, առանձին անձանց կատարած բարբարոսությունը չվերագրել մասսաներին, չդարձնել այս պատմությունը հայաստանցի-ղարաբաղցի անջրպետ և չմոռանալ, որ մենք մի ազգ ենք և մեկ ժողովուրդ, ծնվել, ապրում և ապրելու ենք մի հայրենիքում: