Analitik.am-ը նախկինում անդրադարձել էր ԲՀԿ կուսակցության ներսում ստեղծված և խնամիներ Աբրահամ Մանուկյանի և Ներսես Նազարյանի կողմից ղեկավարվող հետախուզական կառույցին և վերջինիս գործունեությանը:
Ինչպես նաև նոր տարվա նախաշեմին դրամի կտրուկ արժեզրկման ժամանակ ԲՀԿ կուսակցության և նրա հովանավորների կողմից կազմակերպված Պետական Հեղաշրջման Գլխավոր փորձին:
Ինչպես պարզվեց հետագայում,այդ օրերին միայն ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանին՝ Unibank-ի միջոցով, հաջողվել էր կանխիկացնել 2.500.000 ԱՄՆ դոլարի նպատակային վարկ և, ըստ լուրերի, հետագայում այն վերավաճառել 1 ԱՄՆ դոլարի մեջ մոտ 150 դրամ ավելով:
Այս ակցիայի միջոցով հեղաշրջման սցենարիստները փորձեցին ճշտել ՀՀ գործող նախագահի վերահսկողության իրական չափը ՀՀ ֆինանսական շուկայի նկատմամբ:
Ճիշտ է, իրավիճակը շտկվեց Նախագահի Արցախից վերադառնալուց ժամեր անց, սակայն, այնուամենայնիվ, ժողովրդի նախատոնական տրամադրությունը փչացավ,նրանք կրեցին ֆինանսական կորուստներ,նախագահի վարկանիշը ևս մեկ անգամ խարխլվեց;
Տոնական օրերին հաջորդեց Գյումրիի սպանդը: Սպանդն իրականացրած Պերմյակովը ձերբակալվեց ՌԴ զինված ուժերի կողմից և տեղափոխվեց 102 ռազմաբազա:
Գյումրեցիները դուրս եկան փողոց,հավաքի ժամանակ հայտարարեցին,որ սա միակ դեպքն է ,որ իրենք կանգնած են իշխանության կողքին և վերջինիս հետ միասին պահանջում են Պերմյակովին հանձնել հայրենի արդարադատությանը:
Սակայն այս համերաշխությունը երկար չտևեց, Գյումրի ժամանած Նախախորհրդարանի և Դեմ Եմ շարժման մասնակիցները սկսեցին հնչեցնել հակառուսական կոչեր,պոկեցին ՌԴ դրոշը,փորձեցին այրել այն,կոպեկներ նետեցին գլխավոր դատախազի ուղղությամբ, հայտարարվեց պետական իշխանության անկարողության մասին, հնչեցին կոչեր ՀՀ նախագահի և ՀՀ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների պահանջով:
Նախախորհրդարանը կոչ արեց ՀՀ-ից հեռացնել Ռուսական 102 ռազմաբազան: Իրավիճակը մի կերպ հանդարտվեց ոստիկանական ուժերի միջամտությունից հետո, այնուամենայնիվ, բախումներից խուսափել հնարավոր չեղավ,եղան երկուստեք վիրավորներ,Նախախորհրդարանի մոտ 14 անդամ բերման ենթարկվեցին Ոստիկանություն:
Ամբողջ այս ապակայունացման էպիկենտրոնում գտնվում և ուղորդում էին Նախախորհրդարանի անդամները, իսկ ակցիայի ինֆորմացիոն ուղեկցումն հաջողությամբ իրականացնում էր ԲՀԿ Կենտրոն հեռուստաընկերությունը և ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին պատկանող Սիվիլնեթ ինտերնետային կայքը՝ յուրահատուկ անկյան տակ լուսաբանելով տեղի ունեցող իրադարձությունները:
Ի դեպ, առաջինն աշխարհում Գյումրիի սպանդին անդրադարձավ Վաշինգտոն Պոստը՝ այն ժամանակ, երբ դեռ հայկական ոչ մի լրատվամիջոց չէր արձագանքել դեպքին կամ ուղղակի դեռ տեղյակ չէին:
Սակայն գործող Նախագահն այստեղ էլ իրավիճակից կարողացավ դուրս գալ: Ստեղծվեց ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների կողմից համատեղ քննչական խումբ, ՀՀ եկան ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ,դեպքին անդրադարձավ նաև ՌԴ մեդիադաշտը և իրավիճակը Գյումրիում գնաց դեպի հանդարտացման և տեղափոխվեց իրավական դաշտ:
Սակայն Նախախորհրդարանը և ամեն գնով վերադարձի մոլուցքով տառապող նրանց հովանավորյալները չէին հանդարտվում:
Ո՞ւմ օգտին աշխատեց ժամանակը ցույց կտան հետագա զարգացումները:
Իսկ Հայաստանին սպասվում էր նոր փորձություն՝ առջևում Բերձորն էր…
Շարունակելի