Նախկինում անրադարձել էինք ԲՀԿ-ի և նրա հովանավորյալների կողմից ՀՀ-ում իրականացվող բազմաքայլ իշխանափոխության սցենարին, որի նախապատրաստական փուլն իր մեջ ներառում է ՀՀ գործող նախագահի,ուժային կառույցների ղեկավարների վարկաբեկումը,առանց այդ էլ դժգոհ ազգաբնակչության վրդովմունքը տարբեր պրովոկացիաներով ավելի խորացնելը,և այդ ամենը միայն մի նպատակով,որպեսզի իշխանության բերեն մի մարդու, ում իշխանության օրոք տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքական սպանություններ՝ հոկտեմբերի 27,մարտի 1-ի արյունալի դեպքերը,ում նկատմամբ ժողովրդի դժգոհությունը մեղմ ասած սահմաններ չունի:
Այս ուժերի գործունեությանը բազմիցս անրադարձել ենք, բայց այն, որ իշխանության վերադարձի մոլուցքը կարող է այն աստիճան կուրացնել այս մարդկանց, որ նույնիսկ այդ պայքարի զոհասեղանին կարող է դրվել Արցախի անկախությունը և հետևողականորեն սեպ խրվել մեկ ազգի տարբեր տարածքներում ապրող բնակիչների միջև,որ հենց իրենց կողմից ամեն գնով պետք է խորացվի հայաստանցի-ղարաբաղցի հորինված հակամարտությունը,և դա պիտի արվեր կռված տղաների ձեռքերով, նույնիսկ մենք չէինք կարող կանխատեսել:
Եվ այսպես՝ Գյումրին քիչ, թե շատ հանդարտվել էր, սակայն ԲՀԿ-ն իր հետախուզությունով արդեն իսկ նոր ռազմավարություն էր ընտրում: Դեռևս հունվարի կեսերից ՛՛100 ամյակը առանց ռեժիմի՛՛ (ի դեպ այստեղ հարց է ծագում, ի՞նչ ամյակի մասին է խոսքը՝ տոն է, ինչ է, 100 ամյա տարելից, այլ ոչ թե ամյակ՝ ինչ է այս մարդկանց համար Ցեղասպանության հիշատակի օրը որպես տո՞ն է ընկալվում) շարժումը հայտարարեց, որ պատրաստվում է ավտոերթ կազմակերպել դեպի Արցախ:
Այս լուրի գովազդն իր վրա վերցրեց Կենտրոն հեռուստատեսությունը և գրեթե մինչև վերջին օրն, այսպես ասած, գովազդում էր այս ակցիան:
Այդ նույն ընթացքում անընդհատ սահմանից լուրեր էին գալիս սահմանային լարվածության, հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցների,ադրբեջանցիների կողմից գրեթե չդադարող դիվերսիոն փորձերի մասին: Միևնույն ժամանակ Արցախի ղեկավարությունը ,ազատամարտիկների միությունը բազմիցս դիմեցին ակցիայի կազմակերպիչներին՝ հորդորելով, որ չհամարձակվեն գրեթե պատերազմող երկրում ձեռնարկել ապակայունացնող քայլեր,որ պետք չէ քաղաքական նպատակներով շահարկել Ցեղասպանության 100 ամյա տարելիցը,որ արցախցին զբաղված է սահմանների պաշպանությամբ,որ դեռևս միջազգային ճանաչում որպես այդպիսին չի ստացել և ցանկացած այդ կարգի պրովոկացիա կխաթարի և զրոյի կհավասարեցնի այդ ուղղությամբ տարվող տարիների աշխատանքը:
Սակայն Արցախի ղեկավարության և ազատամարտիկների սխալը կայանում էր նրանում, որ հորդորները ուղղվեցին նախախորհրդարանին,նրանք չհասկացան,որ վերջիններս ընդամենը կատարողներ են,որ ամենայն հավանականությամբ արգենտինահայ միլիարդատերն արդեն իսկ փոխանցել է հերթական գումարը, և խաղը սկսված է:
Զարհուրելին ակցիայի անցկացման օրն էր՝ հունվարի 31,զորակոչի վերջին օրը,երբ մեր նորակոչիկների ծնողները իրենց երեխաների ետևից մեկնում էին Արցախ:
ԲՀԿ-ն՝ իր արցախի համախոհների միջոցով սկսեց այնտեղ լուրեր տարածել,որ Հայաստանից ծնողները գալիս են Արցախ, որպեսզի իրենց վրդովմունքը հայտնեն այն կապակցությամբ, թե ինչու են իրենց երեխաները ծառայում Արցախում և պահում սահմանը՝ դրանով իսկ բորբոքելով տեղի բնակչությանը:
Այսպես՝ մոտ 15 օր ակտիվ քարոզչություն իրականաացնելուց հետո ՛՛100 ամյակը առանց ռեժիմի՛՛ ապակայունացնող ակցիան ավտոերթով շարժվեց դեպի Արցախ:
Սակայն այն ծուղակը, որ պատրաստվել էր Արցախի և ՀՀ իշխանությունների համար, կանխատեսել չէր կարող ոչ ոք,որովհետև մշակված սցենարը և գործողության մեթոդները ոչ մի աղերս չունեին հայ մարդուն հարիր արժեքային համակարգի հետ:
Շարունակելի...