Վերլուծական 

Բանկային քաղցկեղը և նրա մետաստազները

«Մեղավորը կառավարությունն է,նախագահը,այս երկիրը երկիր չէ»  և նմանատիպ արտահայտությունների շարան ենք լսում  ամեն քայլափոխի: Սակայն իրականությունն այլ է, և բուն չարիքը իշխանության մեջ չէ, վերջինս որքանով որ իշխող է,այնքանով էլ կաշկանդված է ստորագրված միջազգային պայմանագրերով, ընդդիմությունով, բյուջեի սղությամբ, ժողովրդի մասին քիչ, թե շատ հոգ տանելու պարտավորությամբ, ունի վերարտադրման խնդիր և այլն:



Բայց ինչպես ասում են` շան գլուխը թաքնված է այլ վայրում: ՀՀ-ում կա մի համակարգ, որը գործում է բոլորովին անկախ և որի միակ նպատակը գերշահույթ ստանալն է, առանց որևիցե պատասխանատվության` «սարկոմայի» նման տարածվելով Հայաստանի Հանրապետության ամեն մի անկյունում,մտնելով ցանկացածի տները և քաղցկեղի նման քայքայելով այն ամենին, ինչին հանդիպում է: Այդ համակարգի միակ իրական նպատակը ցանկացած ֆինանսական միջոց իր մեջ սպունգի պես ներծծելն է, պարալիզացնելով հանրապետության ամբողջ շարժական և անշարժ գույքը` դրանով իսկ իրենից կախվածության մեջ դնելով նախագահին, կառավարությանը, ընդդիմությանը և վերջապես նաև ժողովրդին:

 

Ինչպես հայտնի է, քաղցկեղը ծնվում է մարդկային գենի մուտացիայի արդյունքում և օգտագործելով հենց իրեն ծնունդ տված օրգանիզմի մասնիկները զարգանում և վերջնական արդյունքում հյուծում և խժռում օրգանիզմը ներսից, չհասկանալով այն, որ ագահ կենսակերպի արդյունքում սպանելով իրեն ծնած օրգանիզմը վերջնական արդյունքում մահանում է նաև ինքը:

 

Համակարգը, որի մասին խոսում ենք, գործում է նույն քաղցկեղի սկզբունքով: Այն սկիզբ է առել դեռ շատ վաղուց՝ խաչակրաց արշավանքներից էլ առաջ: Նրա հիմնադիրներն են համարվում այսպես կոչված «Տամպլիերները» և դեռևս այն ժամանակ, երբ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Գեղեցիկը հասկացավ այդ մուտացիայի ամբողջ վտանգը, իր երկրի փրկության համար գնաց կոպիտ վիրահատական միջամտության՝ գլխատեց «Տամպլիերների» օրդենի բոլոր ներկայացուցիչներին, սակայն, ինչպես ցանկացած քաղցկեղ, այն նորից կենադանության նշաններ տվեց և սկսեց տարածել իր «սարկոմաները» ամբողջ աշխարհում: Երևի արդեն հասկանալի է, որ խոսքը գնում է բանկային համակարգի մասին:

 

Սակայն,  եթե եվրոպական երկրներում բանկային համակարգում  գործում է այն պարզ ճշմարտությունը, որ հյուծելով իրեն սնող տնտեսությունը վերջնական արդյունքում նրա հետ միասին կվերանա նաև ինքը և այդ իսկ պատճառով վարկերը տրամադրվում են ցածր տոկոսներով և երկարաժամկետ, որպեսզի համակարգը սնող տնտեսությունը հնարավորություն և ժամանակ ունենա կազդուրվելու և իրենց կրկին սնելու, ապա մեր հանրապետությունում գոյացած բանկային համակարգը հեռու է այդ մտքից, հավանաբար մտածելով, որ ոչնչացնելով այս տնտեսությունը և ժողովրդին, թռչնի գրիպի նման իր հանգրվանը կգտնի մեկ այլ նոր զարգացող երկրում: Հարց է առաջանում, ինչու նոր զարգացող, որովհետև բոլոր վարակները ՝ՁԻԱՀ-ը, էբոլա, գրիպի տարատեսակները ծնվում են սոցիալապես անապահով և նոր զարգացած երկրներում, իսկ զարգացած երկրները փակում են նրանց առաջ սահմանները:

 

Ինչևէ, այս նախաբանով analitik.am-ը  «Ալգա»   իրավաբանական ընկերության աջակցությամբ սկսում է «Բանկային քաղցկեղը և դրա մետաստազները» հրապարակումների շարքը, որով փորձ է արվելու հանրությանը հասցնել ՀՀ-ում տիրող բանկային ապօրինությունների շարքը: Նախաձեռնությունը հետապնդելու է միայն հանրային շահ և ՀՀ ազգաբնակչությունը իրազեկելու է բանկային նորանոր թակարդների մասին` հիմք ընդունելով «եթե զգուշացված ես,ուրեմն պաշտպանված ես» հանրահայտ սկզբունքը:

Նույն շարքից