Վերլուծական 

ՎՏԲ բանկը` խարդախության մասնակի՞ց

Այն, որ ՀՀ-ում գործող բանկերը վերահսկողությունից դուրս են հանրահայտ ճշմարտություն է:


«Ալգա» իրավաբանական ընկերությունը նախկինում անդրադարձել էր իրենց գրասենյակ դիմած քաղաքացիների և այժմ դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործերին, որոնց մեջ, ի դեպ, առկա են նաև քրեական հանցագործության հատկանիշներ:

 

«Ալգա» իրավաբանական գրասենյակ դիմած, թվով մոտ 12 քաղաքացիներ հայտնվել են խարդախների և «ՎՏԲ» բանկի հերթական ծուղակում:


Իսկ ամեն ինչ սկսվել է այսպես`

Կառուցապատողը իբր թե վաճառում է իր նորակառույց բնակարանները և առանձնատները, նա ունի հաստատված լիմիտ «ՎՏԲ» Բանկում: Լիմիտի հաստատման ընթացքում Կառուցապատողի կողմից գրավադրվում են այլ քաղաքացիների գույքեր, ճիշտ է Կառուցապատողի, բանկի և գրավատուների միջև կնքված համագործակցության պայմանագրում հստակ նշվում է,որ կառուցապատողի երաշխավորությամբ հիփոթեքային վարկեր կտրամադրվեն միայն կառուցված բնակարանների համար:


Գրավադրված գույքերի գնահատված արժեքը մոտ 250 000 ԱՄՆ դոլար է,սակայն լիմիտ է հաստատվում 500 000 ԱՄՆ դոլար:
Այնուհետև Կառուցապատողը Վաճառողի և Գնորդի միջև կնքում է նախնական առուվաճառքի պայմանագիր, որով ամբողջ շինարարական աշխատանքների պատասխանատվությունը դնում է վաճառողի վրա, ինչպես նաև պայմանագրում չի նշվում կառուցապատման ավարտի ժամկետը:

 

Որից հետո սույն իրավաբանական հանճարեղ նախավճարի պայմանագիրը ներկայացվում է բանկ և ստացվում է հիփոթեքային վարկ, բայց պարտադիր պայմանով, գնորդը վարկը ստանալուց հետո այն անմիջապես պետք է փոխանցի կառուցապատողին այլ ոչ թե վաճառողին: Հիպոթեքային պայմանագրում նշվում է ձեռք բերվող գույքի կոնկրետ հասցեն, և այսպես շատ արագ գնորդների անուններով 500 000 ԱՄՆ դոլարը տեղափոխվում է կառուցապատողի հաշվին, կանխիկացվում և բնականաբար ոչ մի շինարարական աշխատանք չի կատարվում:


«Ալգա» իրավաբանական ընկերության կողմից այս գործում ներգրավվելուց հետո պարզվեց հետևյալը.


1.Հիպոթեքային պայմանագրում նշված գույքերը գոյություն չունեն


2.Լիմիտը գերազանցել է գրավադրված գույքերը մոտ 2 անգամ


3.Քաղաքացիները այս պահին սպասարկում են վարկերը, չգիտեն ինչի համար,ոչ տունը կա, ոչ հողամասը, իրենց վճարած գումարները նույնպես


4.Համագործակցության պայմանագրով գույք գրավադրող քաղաքացիները խաբված են, ըստ պայմանագրի վարկերը իրենց գույքի գրավով պետք է տրամադրվեր կառուցված անշարժ գույքերի ձեռք բերման համար, սակայն տրամադրվել է մինչև օրս գոյություն չունեցող գույքերի ձեռք բերման համար:


5.Հիպոթեքային պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել,որը բնական է, ՀՀ-ում չի գտնվի մի նոտար ,որ այդ աբսուրդը վավերացներ` աբսուրդ այն պարզ պատճառով, որ բանկը օրենքի շրջանակներում չէր կարող գրավ վերցներ գոյություն չունեցող գույքը և նոտարն առանց սեփականության վկայականի և միասնական տեղեկանքի գործարք չէր կատարի:


6. «ՎՏԲ» Բանկի վարկային մասնագետը համատեղության կարգով հանդիսացել է նաև կառուցապատողի ֆինանսիստը:


7.«ՎՏԲ» Բանկն իր իսկ տրամադրած նպատակային վարկի մանիտորինգ չի իրականացրել,որը որ պարտավոր էր:



Արդյունք`


Մոտ 12 քաղաքացիներ բառիս բուն իմաստով դարձել են հանցավոր խմբավորման զոհեր, կորցրել են իրենց գումարները, պատճառված վնասն իր հետևանքներով անցնում է մոտ 1.000.000 ԱՄՆ դոլարը:



Հետևանքներ`

«Ալգա» իրավաբանական ընկերության միջոցով քաղաքացիները դիմել են համապատասխան կառույցներին, այս պահին Քննչական Գլխավոր Վարչությունում այս փաստերի հիման վրա հարուցվել է քրեական գործ և ընթանում է նախաքննություն:

 

«Ալգա» իրավաբանական ընկերության կողմից արդեն իսկ առաջին ատյանի դատարան է ներկայացվել թվով 5 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ:



Այս խնդիրների հետագա զարգացումներին և «ՎՏԲ» Բանկի նպանատիպ այլ գործերին analitik.am-ը կանդրադառնա հաջորդիվ:

Նույն շարքից