Վերլուծական 

Ինչո՞ւ է Նախախորհրդարանն օգտագործում իրենց հետ կապ չունեցող մարդկանց անունները

Նախախորհրդարանի կայքէջ այցելելով տեսնում ենք, որ   անդամներ, ովքեր, ըստ մեր տեղեկությունների, հեռացել են նրանց շարքերից, անհայտ պատճառներով շարունակում են դեռևս մնալ և «զարդարել» էջի գլխավոր տեսադարանը:

 

Ի՞նչ է սա նշանակում՝ Հիմնադիր խորհրդարանը իմի՞ջ է ապահովում, հեռացածների անվան տակ վարկանի՞շ է բարձրացնում, թե՞ մեկ այլ պատճառ գոյություն ունի: Հատկապես, երբ այսօր Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով շարժման երբեմնի նվիրյալների հեռացման հետ կապված analitik.am-ի հարցին, ասաց, որ կոնկրետ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որն այս պահին Նախախորհրդարանի պաշտոնական կայքէջում ներկայացված է որպես շարժման անդամ, դեռևս մեկ տարի առաջ է հեռացել իրենց շարքերից:

 

Հարց է առաջանում, եթե հեռացել է, ապա ինչո՞ւ է Նախախորհրդարանը նրան ներկայացնում որպես շարժման անդամ կամ: Եվ զարմանալին այն է, որ այսքանից հետո դեռ շարժման առաջնորդն ինքն է զարմանում և տարօրինակ համարում այն տրամաբանական հարցադրումը, թե ասենք, ինչով է պայմանավորված վերջինիս հեռացումը և այլն:

 

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը նույնպես անորոշ պատասխան տվեց analitik.am հարցին, թե ինչն է պատճառը, որ այդ մարդիկ հանկարծ որոշեցին դուրս գալ Հիմնադիր խորհրդարանի շաքերից: Նրա խոսքով, «խնդիրը կայանում է նրանում, որ Նախախորհդարանի անդամների մի մասը ցանկություն չի հայտնել առաջադրվելու և դառնալու հիմնադիր խորհրդարանի անդամ: Առաջադրվել են, բայց դեռ բավարար քանակությամբ հայտ չեն ներկայացրել»:

 

Մինչ օրս, եթե Հարություն Մեսրոպյանին բոլորը ճանաչում էին որպես Նախախորհրդարանի անդամ, այսօր, ի զարմանս մեզ, պարզվեց , որ նա ոչ միայն նախախորհրդարանի անդամ չի եղել, այլև նույնիսկ քարտուղարության և ընդամենը ունեցել է խորհրդականի կարգավիճակ և վերջ (թեպետ նա ևս վերոնշյալ կայքէջում ներկայացվում է որպես Նախախորհրդարանի  անդամ):


Իսկ երեկ, արդեն հայտնի դարձավ, որ վերջիններիս շարքերը լքել է նաև Նախախորհրդարանի «վետերան» և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, այսինքն՝ նա նույնպես Նախախորհրդարանի անդամ չէ: Եթե, դա իրականություն է (և բնականաբար իրականություն է), ապա ինչու «Նախախորհրդարան» կայքի պատասխանատուները չեն շտապում հեռացնել այն մարդկանց, ովքեր այլևս իրենց հետ չեն: Իրականում քանի՞ անդամ ունի այն կառույցը, որը համայն հայության անունից հայտարարություններ է անում, որն ամեն գնով փորձում է ցույց տալ, որ իր նպատակներն արդար են և ժողովրդանպաստ: Իրական նպատակների, նախախորհրդարանի անդամների հեռացման պատճառների, ինչպես նաև մի շարք այլ հարցերի մասին կներկայացնենք հաջորդիվ:

 

Նույն շարքից