Վերլուծական 

ԲՀԿ «ուժայինները» լքու՞մ են ՀՀ-ն

Երեկ ՀՀ Նախագահի հանրահայտ ելույթից հետո, ըստ ԲՀԿ-ի մեր աղբյուրների, այնտեղ կոնկրետ ճամպրուկային տրամադրություններ են: Ըստ լուրերի՝ առաջինը հիստերիայի մեջ են ընկել ԲՀԿ հակահետախուզության պետերը, հանրահայտ խնամիներ Ներսես Նազարյանը և Աբրահամ Մանուկյանը: Ըստ լուրերի՝ նրանք երկուստեք են ընկել թակարդի մեջ. առաջինը խնդիր ունեն գործող իշխանության հետ, քանի որ իրենք էլ են հասկանում, որ ՀՀ Նախագահի այս խոսքերը..

 

«…Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ…», ուղղված էին հենց այս կառույցի հիմնադիրներին, հանրահայտ խնամիներին, նույն վիճակում է նաև Ներսես Նազարյանի փեսան` Կարեն Բաբակեխյանը, ով ոչ միայն ներգրավված էր ԲՀԿ հակահետախուզությունում, այլև, մեղմ ասած, ինքն էլ գիտի, որ լավ անցյալ չունի և որ դեռևս չեն մարել խոսակցությունները «Տյունինգ» Արտուրի ինքնասպանության հետ կապված, Գևորգ Մհերյանի սպանության գործը դեռ քննվում է, դատարանում են գտնվում Ֆինանսական Բուրգի և Նորաշենի գործերը, և եթե հաստատվի ԲՀԿ-ի ներսում գործող այդ կառույցի իրականությունը և այնտեղ վերոնշյալ պարոնների ներգրավվածությունը, ապա զարգացումները կլինեն նրանց համար անկանխատեսելի և անդառնալի:

Ինչպես նաև, ըստ լուրերի, նրանց վրա զայրացած է նաև Ծառուկյանը, քանի որ իր սեփական «Հակահետախուզությունը» այդքան ռեսուրս ծախսելուց հետո չի կարողացել կանխատեսել Նախագահականի նման արձագանք, այլ ընդհակառակը զեկուցել են Շեֆին, որ ամեն ինչ նորմալ է, ՀՀԿ-ում խուճապ է և Նախագահը չի համարձակվի Ծառուկյանի դեմ գործողությունների գնալ:
Այս հանգամանքներից ելնելով էլ ԲՀԿ «ուժային» կառույցի ղեկավարները երեկ որոշել են լքել ՀՀ-ն:

 

Ըստ լուրերի՝ Նազարյան -Բաբակեխյան զույգը որոշել է չվերադառնալ ՀՀ, իսկ Մանուկյանն էլ՝ լքել Հանրապետությունը:

Նույն շարքից