Այսօր Նախագահ Ս.Սարգսյանը ԱԺ-ից հետ կանչեց Հայ –Թուրքական արձանագրությունները,որը որ ստորագրվել էր դեռևս 2009 թ-ին: Մի կողմ թողնելով Նախագահի ԱԺ-ին ուղղված նամակում նշված պատճառաբանությունները փորձենք վերլուծել այս քայլը մեկ այլ տեսանկյունից: Այն որ Հայ –Թուրքական արձանագրությունները այդպես էլ կյանքի չեն կոչվելու դա պարզ էր դեռևս շատ վաղուց և դրանք հետ պիտի կանչվեին դեռևս մի քանի տարի առաջ : Սակայն Նախագահը դա չէր անում, և այսօր նա գնաց այդ վաղուց սպասված քայլին:
Հետաքրքրականը ընտրված ժամանակն է, որը որ բացի վերջին քաղաքական զարգացումներից՝ ՀՀԿ-ԲՀԿ առերևույթ, սակայն իրականում Ս.Սարգսյան –Ռ.Քոչարյան թաքնված հակամարտության հրապարակայնացումից բացի այլ նշանակալի իրադրությունով արտառոց չէ; Ակամայից մտածում ես, որ Նախագահի այս քայլը պայմանավորված է հենց այս ներքաղաքական զարգացումով: Ընդիմախոսները կասեն ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ:
Սակայն ըստ մեզ կապը կա և բավականին հստակ,ուղղակի այդ կապը գալիս է դեռևս 2008 թ-ի նախագահական ընտրություններից, որը որ երբեք չի մոռացվի իր հանգուցալուծմամբ՝ Մարտի 1-ով: Այն որ 2008-ի Մարտի -1-ի արյունահեղությունը լրիվ անիմաստ էր և տրամաբանությունից զուրկ ակընհայտ էր, քանի որ ոչ մի առողջ տրամաբանության մեջ չէր կարող տեղավորվել արդեն գրեթե մարած շարժումը արյունահեղությամբ ջարդելը:
Եթե իհարկե արյունալի սպանդի հրաման տվող Քոչարյանը չուներ այլ ավելի հեռահար նպատակ, որը կարող էր միայն մեկը լիներ, արյունոտել նորընտիր Նախագահ Սարգսյանին, դրանով իսկ թուլացնելով նրան՝ դեռ իշխանությունը չստանձնած և այդ վիճակում,փրկիչի կարգավիճակով նրա հետ ձեռք բերել պայմանավորվածություններ, որ ցանկացած այլ պարագայում Նախագահ Սարգսյանը չէր համաձայնվի: Իսկ այն որ այսօրվա գործող Նախագահը չի խախտում ի տարբերություն իր նախորդի իր խոստումները անգիր գիտեր նաև Քոչարյանը:
Այն որ այդ քայլով նորընտիր Նախագահի վարկանիշը ընկնելու է, դա ակընհայտ էր, սակայն հենց դա էլ պետք էր հավանաբար Քոչարյանին, քանի որ ՀՀ-ում կարծես արդեն ավանդույթ է դառնում, որ ամեն նախկին նախագահ ամեն ինչ անում է,որ վարկաբեկի իր հաջորդին,թաքուն հույս ունենալով, որ մի օր ժողովուրդը կխնդրի իրեն հետ վերադառնալ, այդ մասին արտահայտվեց Լևոն Տեր Պետրոսյանը իր հրաժարականի օրը, բացառություն չէ նաև Քոչարյանը:
Այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էլ կարող էր լինել հենց Հայ-Թուրքական արձանագրությունների ստորագրումը և այսօր ներքաղաքական այս սրացումներից հետո, Քոչարյանը ԲՀԿ-ի ձեռքերով խախտեց այդ պայմանավորվածությունը դրանով իսկ ազատելով Նախագահ Սարգսյանի ձեռքերը, որի լավագույն ապացույցը եղավ այսօր նրա կողմից Հայ-Թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելը: Թե դեռևս 2008-ին էլ ինչ պայմաններ են Քոչարյանի կողմից առաջադրվել գործող Նախագահին մեզ թվում է կիմանանք առաջիկայում:
Շարունակելի…