Մամուլում այսօր շրջանառվում էին լուրեր, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը ցանկանում է գնել բաշխիչ էլեկտրացանցերը: Մասնավորապես ասվում էր, որ ԲԷՑ-երը այժմ գտնվում են ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ» ընկերության կազմում, այս տարիների ընթացքում կուտակել են 300 մլն դոլարի պարտք, և հիմա Կարապետյանը բանակցություններ է սկսել «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի հետ՝ պարտքի դիմաց այն ձեռք բերելու ուղղությամբ:
Ինչպես տեսնում ենք վերջին շրջանում Սամվել Կարապետյանն ակտիվ աշխատում է իր վարկանիշի բարձրացման վրա, ինչն, իհարկե, ունի հեռահար նպատակներ։ Բնականաբար, կարելի է շնորհակալ լինել Կարապետյանին իր այս բարի կամքի դրսևորման համար, սակայն ինչպես կյանքն է ցույց տվել երբևէ որևէ օլիգարխի քայլերը միտված չեն եղել ի շահ հասարակության, ինչքան էլ առաջին հայացքից դա այդպես է թվում։
Յուրաքանչյուր օլիգարխբարերարի կերպարի ներքո իր անձնական շահերն է առաջ քաշել, ինչի դառը պտուղները հետագայում բաժին են հասել նորից ժողովրդին։ Սամվել Կարապետյանի նպատակները նույնպես չի կարելի բնութագրել հասարականպաստ՝ առավել ևս, երբ նա վերջերս ՀՀ ներքաղաքական լարված իրավիճակը հմտորեն օգտագործեց իր փիառը կազմակերպելու համար։
Իրականում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Կարապետյանը, ո՞ւմ շահերն է ներկայացնում և ի՞նչ վտանգավոր հետևանքներ դրանք կարող են ունենալ ՀՀ արդեն իսկ քայքայված տնտեսության վրա, կանդրադառնանք հաջորդիվ։
Հ․Գ․ Որպես կանոն, հասարակությունը խոշոր գործարքների իրական պայմանների մասին կամ ընդհանրապես չի տեղեկանում կամ էլ տեղեկանում է այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է։