Վերլուծական 

ՀՀԿ-ի առաջին չարիքը՝ Սուրիկ Խաչատրյան

ՀՀԿ ներկայացուցիչների կողմից վերջերս արված հայտարարություններից հետո կարծես թե հույս կար, որ քաղաքականությունը կլքեն ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, ով որևէ կերպ չէր տեղավորվում քաղաքական գործչի կերպարի մեջ, այլ մի շարք քաղաքական և պետական ''չարիք'' հանրապետականներ, որոնցից այս պահի դրությամբ մոտակա օրերին մանրամասն կանդրադառնանք առաջին չարիքին՝ Սուրիկ Խաչատրյանին:


Այս հոդվածում նախ ներկայացնենք Սուրիկ Խաչատրյանի կենսագրության երիտասարդ տարիները՝


Մեր ՛՛ հերոսը՛՛ ծնվել է 1 oգոստոսի 1956թ-ին՝ անասնապահի և կթվորուհի ընտանիքում: Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան, նախնական կրթությունը ստացել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Այնուհետև 8-րդ դասարանի կրթության վկայականի հիման վրա ընդունվել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը:


1991–1995 թթ.–ին սովորել և ավարտել է «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 2000-2003 թթ.–ին՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ: Պաշտոնական կենսագրությունում նշված է, որ ունի «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի» կոչում, սակայն ըստ «Առավոտ» օրաթերթի, այս փաստը չի հաստատվել ՀՀ ԿԳՆ «Բարձրագույն որակավորման հանձնաժողովի» կողմից։ ԲՈՀ–ը նշել է որ նման կոչում առհասրակ գայություն չունի:


1972 թվականին Սուրիկ Խաչատրյանը Գորիսի դպրոցներից մեկի բուֆետը թալանելու համար հեռացվել է դպրոցից և առաջին, բայց ոչ վերջին անգամ, դատապարտվել ազատազրկման:


1973-1974 թթ. աշխատել է Գորիսի ավտոնորոգման գործարանում որպես մեխանիկ։


1976-1988 թթ. աշխատել է Գորիսի ավտոնորոգման գործարանում որպես մեխանիկ։ 1980-ականների սկզբին Սուրիկ Խաչատրյանը բռնաբարել է ադրբեջանուհու՝ որևի թե սա նրա ամենամեղմ հանցանքներից մեկն է՝ գոնե թշնամուն է բռնաբարել, ոչ թե սեփական ազգի ներկայացուցիչներին՝ չնայած դրան էլ կանդրադառնանք։


Ըստ Ս․Հարությունյանի՝ Ս․Խաչատրյանը ատամնատեխնիկ էր և ադրբեջանցիների ատամներն էր նորոգում Լաչինի, Կուբաթլուի շրջաններում: Ամուսնացած լինելով, ունենալով հայ կին, երկու աղջիկներ, իբրեւ թե սիրահարվում է թուրք աղջկա, առևանգում նրան և բռնաբարում: Խորհրդային Ադրբեջանի իրավապահները Խաչատրյանին ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Նա պատիժը կրում է սկզբում Շուշիի, հետագայում` Բաքվի բանտերում:


ՀՀԿ-ական չարիք Սուրիկ Խաչատրյանի մութ և դեռևս չլուսաբանված կենսագրության էջերը և գործունեության մանրամասներին անդրադառնալուց առաջ միանգամից ասենք, որ նրա կողմից մեր հանդեպ դրսևորած յուրաքանչյուր կոպիտ արարք բացի իր արդեն իսկ կեղտոտ անունն արատավորելուց, այլ արդյունք չի տալու: Ուստի հորդորում ենք վերջինիս չդիմել իրեն հատուկ ոչ ադեկվատ քայլերի և ընդունել ճշմարտությունը տղամարդավարի՝ առանց բռնության փորձեր անելու, որոնք Սուրիկ Խաչատրյանի՝ նույն Լիսկայի կյանքում անթիվ անհամար են: Այն, ինչ մինչ այժմ հայտնի է եղել մամուլին նրա բռնություններով լեցուն կենսագրության ընդամենը մի փոքր հատվածն է:


Շարունակելի

.

Նույն շարքից