Վերլուծական 

Յունկերի ծրագիրը, որպես դարի տեսիլք

analitik.am

Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ով շատ էր սիրում անընդմեջ կրկնել “Եվրոպան ավելի շատ” արտահայտությունը, հիշվում է շատ եվրոպացիների կողմից որպես մի մարդ, ով արգելեց կիրառել լույսի էլեկտրական լամպերը: Բարոզուին փոխարինող եկած Ժան-Կլոդ Յունկերին հանձնարարված էր անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԵՄ տնտեսական իրավիճակը շտկվի: Յունկերը խոստացավ իրականացնել 315 մլրդ. եվրո նոր ներդրումային ծրագիրը, այսպիսով ցույց տալով, որ հասնել տնտեսական աճին միայն բյուջետային  խնայողությունների միջոցով անհնար է:  Սա առաջին հարվածն էր Անգելա Մերկելի ուղղությամբ, ով անընդմեջ պնդում է, որպեսզի Եվրոպան հավատարիմ մնա խնայողության ուղուն: 

 


ԵՄ դեկտեմբերյան գագաթնաժողովին հիմք ընդունվեց այսպես կոչված “Յունկերի ծրագիրը”: Եվրոպական հանձնաժողովը կանխատեսում է ՀՆԱ-ի աճը ԵՄ-ում 2015 թ.-ի համար  միայն 1.3 %, սակայն գործազրկության մակարդակը մնում է 11.2% -ը: Յունկերի ծրագիրը ԵՄ տնտեսական աճի խթանման նպատակով առաջիկա երկու տարում կծախսի 315 մլրդ. եվրո: Սա մեծ գումար չէ Եվրոպայի համար, եթե հաշվի առնենք, որ ճգնաժամի սկզբից ի վեր ներդրումները նվազել են 470 մլրդ. եվրոյով կամ 17%-ով: Բացի այդ, գնահատված 315 մլրդ. եվրոյի ներդրումային ծրագիրը հանդիսանում է ԵՄ-ի  ՀՆԱ-յի միայն 2.3 %-ը: Յունկերի ծրագիրով ակնկալվում է ստեղծել  1.3 մլն. լրացուցիչ աշխատատեղեր: Սակայն արդեն հունվարին, գործազուրկ են համարվել  23.8 մլն. եվրոպացի:  

 


ԵՄ անդամ պետությունները պատրաստվել էին 2000-ից ավել առաջարկներ, որոնք կառավարություններին առաջարկում են իրականացնել ներդրումային ծրագրեր: Մասնավորապես՝ Գերմանիան կարծում է, որ անհրաժեշտ է խթանել մայրուղիների շինարարությունը, կյանքի կոչել  քամուց էներգիայի ստացման ծրագրերը և այլն:

 


 Յունկերի ծրագիրը միտում ունի ներգրավել գումարներ, որոնց շնորհիվ կիրականացվեն ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք սովորաբար ֆինանսավորվում են պետության կողմից` ճանապարհաշինություն, տրանսպորտի զարգացում, նոր տեխնոլոգիաների ստեղծում:


Սակայն, Եվրոպական հանձնաժողովում ազատ գումարները քիչ են: Ստեղծվել է Ռազմավարական ներդրումային եվրոպական հիմնադրամը՝ ընդամենը  5 մլրդ. եվրո կապիտալով, իսկ մնացած գումարները փորձ ա արվում  հայթայթել  մասնավոր ներդրողներից:


Յունկերը ակնկալում է, որ պոտենցիալ ներդրողները կարող են հանդես գալ Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից և Արաբական թերակղզուց:  Սակայն, այս ամենը դեռ ենթադրություններ և ակնկալիքներ են: 


Անժելա Ավետիսյան

Նույն շարքից