Վերլուծական 

Նամուս ունեցիր… Տրեխները` Մ.Սաֆարյանին

Մեր նախորդ հրապարակումից հետո խմբագրություն այցելեց ղարաբաղյան կախարդական տրեխների սեփականատեր Մ.Սաֆարյանը: Սակայն մինչ նրա գալը խմբագրությունը ստացավ բազմաթիվ զանգեր նրա ֆանատներից, ովքեր  պնդում էին, որ Մ.Սաֆարյանը կարգին տղա է,ունի լուրջ բիզնեսներ և պատրաստ է մեր կայքը հեղեղել իր բիզնեսների գովազդներով:

 


Բուն իմաստով ֆանատները հաստատեցին մեր նախորդ հրապարակումում արտահայտած այն միտքը, որ տրեխներով Երևան գալուց հետո մեր հերոսն այնքան է հարստացել, որ կարող է գովազդախեղդ անել մեր կայքը:

 


Ինչևէ, վերջապես մեզ բախտ վիճակվեց տեսնել ամերիկյան կարծրատիպները ջարդած, Հայաստանը գովերգած, իր գործունեությամբ Գինեսի ռեկորդների գրքում իր արժանի տեղին դեռ չարժանացած Մուշեղ Սաֆարյանին: Վերջինս հայտարարեց, որ մեր նյութերում ամեն ինչ սուտ է, որ ինքը բիզնեսներ չունի և Ֆինանսական բուրգի գործով էլ տուժող չէ, և մեզ բոլորիս դատի է տալու, և որ մենք դեռ իրեն լավ չենք ճանաչում:


Նրան,  որ Մ.Սաֆարյանը, անկախ այն հանգամանքից, որ քրեական գործով ճանաչվել է տուժող, բայց իրականում մոտ 300 000 ԱՄՆ դոլար օգուտով է դուրս եկել և իրականում ամենևին էլ  տուժող չէ, մենք արդեն անդրադարձել ենք:

 


Նա նույնիսկ այդ գործով «տուժող» լինելով հանդերձ քաղհայց չի ներկայացրել, չար լեզուները ասում են՝ կախարդական տրեխներն են նրան ասել՝ ամոթ է… նամուս ունեցիր: Բայց դե չար լեզուներն ինչ ասես կասեն, մենք երբեք նրանց չենք հավատում:

 

Մ. Սաֆարյանի գնալուց հետո խմբագրություն զանգահարեցին մի քանի փաստաբաններ, ովքեր ակնարկեցին, որ Մ.Սաֆարյանը դիմել է իրենց և դատարան է մտնում, բայց քանի որ մենք լավն ենք, ապա իրենք դա չեն անի:

 


Ինչևէ … Մենք նշել ենք նախկինում և նշում ենք այժմ՝խմբագրությունը, երբ նյութ է հրապարակում,ապա այնտեղ նշված բոլոր փաստարկները ստուգվում են, միևնույն ժամանակ, բազմիցս առաջարկվել է մեր տրեխներով հերոսին հերքում տալ, որը նա չի անում,դե երևի հերքելու բան չկա:

 

Ավելացնենք նաև, որ մեր հերոսն արդեն բավականին ֆանատներ ունի, նրանով հետաքրքրվում են նաև արտերկրից:

 


Խմբագրությունը ստանում է բազմաթիվ նամակներ մեր ընթերցողներից, ովքեր ուզում են իմանալ ղարաբաղյան կախարդական տրեխների գաղտնիքը, և եթե մեզ դա հաջողվի, ապա այդ բացահայտումը հուսանք ՀՀ ներգաղթի խթան կհանդիսանա: 

Նույն շարքից